Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 19:54
ՀՀ ԿԲ. Չորրորդ եռամսյակում հայաստանյան ապահովագրողների պահովագրական պրեմիաների ծավալներն աճել են 16.4%, իսկ հատուցումների ծավալները` 36%
ԱրմԻնֆո. 2011 թվականի չորրորդ եռամսյակում հայաստանյան ապահովագրողների պահովագրական պրեմիաների ծավալներն աճել են 16.4%, կազմելով 2.3 մլրդ.դրամ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ապահովագրական պրեմիաների ծավավալներն աճել են մոտ 3 անգամ: Ընդ որում, վերաապահովագրության ծավալները 4-րդ եռամսյակում կազմել են 2.8 մլրդ.դրամ, եռամսյակում աճելով 39.3%, իսկ տարեկան կտրվածքով` 43.1%:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի ապահովագրական ընկերությունների ապահովագրական հատուցումների ծավալները 2011 թվականի 4-րդ եռամսյակում աճել են 36%, 2011-ին` աճելով մոտ 5 ագամ, կազմելով 8.1 մլրդ.դրամ: Ապահովագրական հատուցումների կազմում վերապահովագրության բաժինը 4-րդ եռամսյակում կազմել է 8.4% կամ 686 մլն.դրամ, եռամսյակում աճելով 25.2%, իսկ մեկ տարում` 28.3%:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, հայաստանյան ապահովագրողների ընդհանուր սեփական կապիտալը 2012-ի հունվարի 1-ին կազմել է 13.9 մլրդ.դրամ, հաշվետու եռամսյակում նվազելով 4%: Ակտիվներն աճել են 8.8%, կազմելով 31.4 մլրդ.դրամ: 2011 թվականը ապահովագրական ընկերությունները եզրափակել են 1.568 մլրդ.դրամ կուտակված շահույթով, գրանցելով այս ցուցանիշի 27.7% անկում: 2011-ի 4-րդ եռամսյակը ապահովագրական ընկերությունները եզրափակել են 115 մլն.դրամ վնասով, 3-րդ եռամսյակի` 97 մլն.դրամ վնասի փոխարեն: