Երկուշաբթի, 2 Ապրիլի 2012 19:55
2012 թվականի փերվարին Հայաստանի բանկերում ավանդների ծավալներն աճել են 40.6 տոկոսով, մինչև 2.6 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թվականի փետրվարին կրճատվել են 0.3%, իսկ տարեկան կտրվածքով աճլ են` 40.6%, 2012 թվականի մարտի 1-ին կազմելով 1.011 տրլն.դրամ կամ 2.6 մլրդ. դոլար:
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 30.9% կամ 312.2 մլրդ. դրամ (803 մլն. դոլար), իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալներն կազմել են 69.1% կամ 1.8 մլրդ.դոլար (699 մլրդ. դրամ): ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում 2012 թվականի փետրվարին աճել է 1.1 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 23% կամ 232.7 մլրդ.դրամ ¥փետրվարի անկումը կազմել է 4.7%¤: Դրանց կազմում դրամային ավանդները փետրվարին աճել են 14.5%, մինչև 14.9 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդները կրճատվել են 5.8%, կազմելով 217.8 մլրդ. դրամ
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 77% կամ 778.4 մլրդ.դրամ, որտեղ 297.3 մլրդ.դրամը կազմել են ՀՀ դրամով ներգրավված ավանդները, իսկ 481.2 մլրդ. դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 35.3% կամ 274.5 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 64.7% կամ 504 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը բանկերում 2012-ի մարտի 1-ին կազմել է 497.2 մլրդ.դրամ, ամսական կտրվածքով աճելով 1%, իսկ տարեկան կտրվածքով` 35.7%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի փետրվարին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքները 10.07%-ից իջել են մինչև 9.48%, իսկ տարեկան կտրվածքով աճել են 0.25 տոկոսային կետով: