Ուրբաթ, 6 Ապրիլի 2012 18:15
Հայաստանի տնտեսության աճը 2012-2013 թվականներին կարող է կազմել 6-7%
ԱրմԻնֆո. Ապականունացնող ցնցումների բացակայության դեպքում 2012-13 թվականնրին Հայաստանի տնտեսությունը կարող է վերադառնալ ավելի հավասարաչափ և արագ աճի տեմպերի, որը կարող է կազմել տարեկան 6-7%: Բյուջեի գործող կողմոնոշիչներն 2012 թվականի համար ենթադրում են ՀՆԱ-ի 3.1% չափով, իսկ 2013 թվականի համար` 2.3% չափով դեֆիցիտի օգտագործում: Նման եզրակացություններ է պարունակում հերթական ՙԱՊՀ Մակրոմոնիտորը՚, որը Եվրասիական Զարգացման Բանկի Վերլուծական վարչության կողմից հրապարակվել է ՙԷկոնոմիկա ի ժիզն՚ կայքում:
Ընդ որում, ըստ հետազտության հեղինակների, ԱՊՀ երկրների շարքում ինֆլյացիայի ամենացածր ցուցանիշները դիտվել են Հայաստանում` 4.7% և Ուկրաինայում` 4.6%: ԵԱԶԲ փորձագտները նշում են նաև, որ ՙԱՊՀ երկրների տնտեսությունների զարգացման հիմնական որոշիչ գործոնն է հանդիսանում նավթի գները՚: