Ուրբաթ, 6 Ապրիլի 2012 19:36
Անցած շաբաթ բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալն աճել է 25.6 տոկոսով, իսկ դոլարային վարկերի ծավալը` 56 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥մարտի 26-ից ապրիլի 1-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.8 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 25.6%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 74 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 56%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 2-6-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70.2 մլն.ԱՄՆ դոլար 390.52 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 95.2 մլն. ԱՄՆ դոլար 391.64 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 6.1 մլն.եվրո 517.01 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 11.2 մլն.եվրո, 519.35 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 462.9 մլն. ռուբլի, 13.18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 57.4 մլն. ռուբլի 13.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 2-6-ը կատարվել է արտարժույթի առք և վաճառքի 600 հազ.դոլարի գործարք, 391.5 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 15.57 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 391.36 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է ապրիլի 3-ին` 6.5 մլն.դոլար և 5-ին` 5.3 մլն.դոլար: Ապրիլի 2-ին և 6-ին բորսայում և միջբանկային շուկայում եվրոյով և ռուբլիով գործարքներ նույնպես չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, 2011 թվականի աճելով 33.6%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%: