Երկուշաբթի, 16 Ապրիլի 2012 15:03
Անցած շաբաթ բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կրճատվել է 22.2 տոկոսով, իսկ դոլարային վարկերի ծավալը` ավլի քան 2 անգամ
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥ապրիլի 2-8-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 26.3 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը` 2.2%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 33.3 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` ավելի քան 2 անգամ¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ապրիլի10-14-ը արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 79 մլն.ԱՄՆ դոլար 391.17 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 82.2 մլն. ԱՄՆ դոլար 392.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 6.1 մլն.եվրո 515.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 11.6 մլն.եվրո, 519.59 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 582 մլն. ռուբլի, 13.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 115.7 մլն.ռուբլի 13.35 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 10-14-ը կատարվել է արտարժույթի առք և վաճառքի 500 հազ.դոլարի գործարք, 392.34 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 8.75 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 392.30 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է ապրիլի 13-ին` 2.95 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արտարժույթնեփրով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, 2011 թվականի աճելով 33.6%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%: