Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012 21:44
ՀՀ ԿԲ տնտեսության վարկավորման աճը վերանայել է դեպի նվազեցում
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկը տնտեսության վարկավորման աճը վերանայել է դեպի նվազեցում: Ըստ ՀՀ ԿԲ 2012 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, 2012 թվականին սպասվում է վարկավորման ծավալների 20.2% աճ ¥270 մլրդ.դրամ¤, 2011 թվականի 35.3% ¥350 մլրդ.դրամ¤ աճի համեմատ: Նշված միջոցները կուղղվեն ՓՄՁ և հիփոթեքային վարկավորմանը: Ընդ որում, վարկավորման ծավալներում ընթացիկ տարում կգերակշռեն արտարժույթով վարկերը, հիմնականում հայկական բանկերի կողմից արտասահմանյան աղբյուրներից ներգրավված միջոցների հաշվին:
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, 2012 թվականին դրամական և դրամային զանգվածները կաճեն համապատասխանաբար` 17.6% և 21.1%: Իսկ դրամական բազայի գծով սպասվում է 8% աճ: Շրջանառվող կանխիկ միջոցներն ընթացիկ տարում կաճեն 13.3%, ինչի արդյունքում դրամով ավանդների ծավալը կաճի 30%, իսկ արտարժույթով ավանդների ծավլը` 12.6%: Արդյունքում, տնտեսության դոլարայնացման մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4.2%, իսկ մոնետրիզացիայի մակարդակը կաճի ավելի քան 10%:
Ըստ ԿԲ փաստացի տվյալների, Հայաստանի դրամային և դրամական զանգվածները 2011 թվականին համապատասխանաբար աճել են` 23.7% և 26.4%: Ընդ որում, դրամային ավանդների աճը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 42.7%, իսկ արտարժույթով ավանդների աճը` 35.3%: Տնտեսության վարկավորման աճը կազմել է 35.3%, որի կազմում դրամով վարկավորումն աճել է 23.7%, իսկ արտարժույթով վարկավորումը` 44.7%: