Չորեքշաբթի, 18 Ապրիլի 2012 22:27
ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգը 2012 թվականի 1-ին եռամսյակում գրանցել է զգալի աճ գրեթե բոլոր ցուցանիշներով
ԱրմԻնֆո. 2012 թվականի 1-ին եռամսյակում  ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով  իրականացվել է  ավելի քան 0,2 մլրդ ԱՄՆ դոլարի  փոխանցումներ, որը մոտ 21 %-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, թռիչքային աճ է նկատվել ՌԴ ռուբլով փոխանցումների դեպքում, որը նախորդ տարվա համեմատ աճել է 220 %-ով:
Համակարգով իրականացված փոխանցումների քանակը  նախորդ տարվա համեմատ աճել է 92 %-ով` հասնելով գրեթե կես միլիոնի:  
ՙ2008 թվականի մինչճգնաժամային տարվա ցուցանիշների հետ համեմատած` 2012 թվականի 1-ին եռամսյակում զուտ փոխանցումների քանակը աճել է 62%-ով: Կցանկանայի  նշել, որ այս աճը պայմանավորված է ՌԴ ռուբլով փոխանցումների աճով, մրցակցային և ցածր փոխանցման սակագներով, ինչպես նաև փոխանցումների իրականացման արագությամբ, աշխարհի գրեթե 100 երկրներում գործող ՙԱնելիք՚ Դրամական Փոխադրումների Համակարգով՚ - իր խոսքում նշեց ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը: