Ուրբաթ, 20 Ապրիլի 2012 18:26
ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է 2012 թվականին մանրածախ վարկավորման շուկան գերազանցել 20-30 տոկոսով
ԱրմԻնֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկը մտադիր է 2012 թվականին մանրածախ վարկավորման շուկան գերազանցել 20-30%: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի ղեկավար Արտակ Խաչատրյանը: Նա հիշեցրել է, որ անցյալ տարի բանկը մանրածախ վարկերի պորտֆելը մեծացրել է 44%-ով, կրկնակի անգամ բարելավլով միջին շուկայական ցուցանիշները: Մոտավորապես նույնպիսի աճ է բանկը նախատեսում նաև 2012 թվականին: Ըստ Խաչատրյանի, մանրածախի պորտֆելը բանկը նախատեսում է բարելավել նաև մի շարք նոր բանկային ծառայությունների ներդրման միջոցով: Մասնավորապես, այս տարվա աշնանը բանկը կգործարկի ավտովարկավորման նոր տեսակ: Նորամուծություններ կլինեն նաև քարտային պրոդուկտների գծով:
Իր խոսքում ՎՏԲ24 բանկի վարչության նախագահ Միխայիլ Զադորնովը նշել է, որ ՎՏԲ Խմբի մանրածախ բիզբեսը բավականին հաջողված է Ռուսաստանում, նախորդ տարում գրանցելով ավելի քան 1 մլրդ.դոլարի զուտ շահույթ, իսկ մանրածախ բիզնեսի եկամտաբերությունը կազմել է 30%: Մանրածախ բիզնեսի հայկական շուկան Մ.Զադորնովն անվանլ է հեռանկարային, նկատելով, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի լոմբարդային վարկավորումը յուրօրինակ փորձ է ՎՏԲ Բանկի մյուս դուստր բանկերի համար:
Իր հերթին, ՎՏԲ-Հայաստան Բանկի վարչության նախագահ Յուրի ուսևը նշել է,
մանրածախ բիզնեսի վարկային պորտֆելը վերջին երկու տարիներին աճել է 120% (31.7 մլրդ ՀՀ դրամով) և 2011 թվականի ավարտին կազմել է 58.3 մլրդ ՀՀ դրամ: ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային պորտֆելի որակը մնում է ընդունելի մակարդակի վրա: 2011 թվականի ավարտին ժամկետանց և վերանայված վարկերի մասնաբաժինը կազմել է 4.6%: 2010 թ. նրանց մասնաբաժինը կազմում էր 5.4%:
Ըստ ԱրմԻնֆ գրծակալության կողմից կազմված` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, 2011 թվականի տվյալներով ՎՏԲ-Հայաստան Բանկը վարկային պորտֆելը մեծացրել է 57%, մինչև 134.1 մլրդ.դրամ ¥3 տեղ¤: Վարկային պորտֆելի կազմում տնտեսության վարկավորման ծավալները կազմել են 58% ¥77.7 մլրդ.դրամ¤, իսկ ֆիզիկական անձանց վարկավորման ծավալները` 36.4% ¥48.8 մլրդ.դրամ¤:
Ըստ Բանկի տվյալների, ՓՄՁ ոլորտի վարկավորման ծավալները վարկային ընդհանուր ներդրումներում կազմել են 9.5 մլրդ.դրամ, գրանցելով 44% տարեկան աճ: Ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդնրի ծավալներով անցյալ տարի բանկը 152 մլրդ.դրամ ցուցանիշով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը Հայաստանի բանկային համակարգում: Բանկի զուտ շահույթը կազմել է 1.67 մլրդ.դրամ, ակտիվներն աճել են 39.2%, մինչև 177.5 մլրդ.դրամ: 2011 թվականին բանկը սպասարկել է 286.4 հազ.հաճախորդի: