Չորեքշաբթի, 25 Ապրիլի 2012 17:43
10 տարիների ընթացքում SMEDNC-ն աջակցել է ավելի քան 50 հազ. ՓՄՁ սուբյեկտների
ԱրմԻնֆո. Հայաստանի փոքր և միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը (Small and Medium Entrepreneurship Development National Centre of Armenia - SMEDNC), 10 տարիների ընթացքում SMEDNC-ն աջակցել է ավելի քան 50 հազ. ՓՄՁ սուբյեկտների: Այս մասին SMEDNC հիմնադրման 10-ամյակին նվիրված միջոցառման ընթացքում հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Վարազդատ Կարապետյանը:
Նրա խոսքերով, դրանցից մոտ 41 հազարն ստացել է խորհրդատվական և տեղեկատվական օգնություն, 5 հազարը` կրթական օգնություն, ավելի քան 1 հազարը` մասնակցել է սկսնակ ձեռնարկատերերի աջակցման ծրագրին, որոնցից 300-ը հիմնել է իր սեփական բիզնեսը, իսկ 200 սկսնակ ձեռնարկատեր ստացել է ֆինանսական օգնություն: Դրա հետ մեկտեղ, SMEDNC կազմակերպությունը 2004-2011 թվականներին վարկային երաշխիքները է տրամադրել ՓՄՁ 381 սուբյեկտի:
Նա հավելել է, որ 10 տարիների ընթացքում կազմակերպությունը կապեր է հաստատել ՓՄՁ և կառավարական կառույցների միջև: ՙՄենք վերջապես հասանք այն բանին, որ երկրի բարձրագույն ղեկավար մարմիները կարողացան մշակել մեխանիզմներ, որոնք իրական աջակցություն կցուցաբերեն փոքր և միջին ձեռնարկություններին՚,- ընդգծել է Վ.Կարապետյանը:
Նրա խոսքերով, վերջին տարիներին կրճատվել է ՓՄՁ բյուջետային ֆինանսավորման ծավալները, ինչի արդյունքում կրճատվել է նաև շահառու-ձեռնարկությունների թիվը: Սակայն նա հավելել է, որ այսօր Կենտրոնի առջև դրված է հետևյալ խնդիրը` բացահայտել ՓՄՁ զարգացման վրա բացասաբար ազդող ներքին և արտաքին պրոբլեմները: Արտաքին պրոբլեմները կապված են ՓՄՁ և պետկառույցների միջև երկխոսության որակի բարելավման, ինչպես նաև օրենսդրական դաշտի և հարկային վարչարարության կատարելագործման հետ: Ներքին պրոբլեմները ենթադրում են սուբյեկտների համար ֆինանսական միջոցների մատչելիությունը և որակյալ մասնագետների առկայությունը:
Նշենք նաև, որ SMEDNC-ը հիմնվել է 2002 թվականին և հանդիսանում է Հայաստանում ազգային առաջին կառույցը, որը լիազորված է պետականորեն աջակցելու երկրում ՓՄՁ զարգացմանը: