Շաբաթ, 28 Ապրիլի 2012 19:27
Անցած շաբաթ բանկերի կողմից տրամադրված դրամային վարկերի ծավալը կրճատվել է 2.3 տոկոսով, իսկ դոլարային վարկերի ծավալը` ավլի քան 7.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥ապրիլի 16-22-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 25 մլրդ դրամ ¥շաբաթվա անկումը` 2.3%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 43 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումը` 7.7%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, ապրիլի 23-28-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 83.8 մլն.ԱՄՆ դոլար 391.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 101.1 մլն. ԱՄՆ դոլար 392.84 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 8.07 մլն.եվրո 515.97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 8.5 մլն.եվրո, 519.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է 615.2 մլն. ռուբլի, 13.23 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 73.090 մլն. ռուբլի 13.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում ապրիլի 23-28-ը կատարվել է արտարժույթի առք և վաճառքի 1.7 մլն.դոլարի գործարք, 392.65 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 13.2 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 392.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է ապրիլի 25-ին` 3.75 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արտարժույթնեփրով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, 2011 թվականի աճելով 33.6%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%: