Չորեքշաբթի, 2 Մայիսի 2012 14:14
2012 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել 4.9%
ԱրմԻնֆո. 2012 թվականի ապրիլին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 4.9%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի ապրիլին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 392.02 դրամ/դոլար, 2011 թվականի ապրիլի 373.65 դրամ/դոլար ցուցանիշի համեմատ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի ապրիլին, մարտի համեմատ սպառողական գների 0.6% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.7% արժեզրկումով, իսկ 2012-ի հույնվար-ապրիլին, 2.1% ինֆլյացիայի պայմաններում, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 2.3%: Համեմատության համար հիշենք, որ 2011 թվականի հունվար-ապրիլին, 5% ինֆլյացիայի պայմաններում, գրանցվել էր Ամն դոլարի համեմատ ՀՀ դրամի արժեզրկման 3.6% ցուցանիշ: