Ուրբաթ, 4 Մայիսի 2012 15:07
Հայկական բանկերի հաճախորդների թիվը մեկ տարում 19.7 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 1344346 ֆիզիկական և 70006 իրավաբանական անձ: ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալներով, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ընդհանուր առմամբ, 1414362 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 2311619 հաշիվներ, որոնցից 2164339-ը պատկանել են ֆիզիկական, իսկ 145280-ը` իրավաբանական անձանց:
Աղբյուրի համաձայն, 2011 թվականի մարտին Հայաստանի առևտրային բանկերի հաճախորդների բազան ավելացել է 1.5% կամ 20733 հաճախորդով, տարեկան կտրվածքով բանկերի հաճախորդների թիվն աճել է 19.7% կամ 233070-ով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվը տարեկան կտրվածքով ավելացել է 20.7% կամ 230979-ով, իսկ իրավաբանական անձանց թիվը` 2% կամ 45.090-ով:
2011 թվականի մարտին իրավաբանական անձանց կողմից Հայաստանի առևտրային բանկերում բացված հաշիվների թիվն ավելացել է 0.9% կամ 1308-ով, իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 2.06%-ով կամ 43.782-ով: