Ուրբաթ, 27 Ապրիլի 2012 18:07
ՙԱռէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը մեկ տարում աճել է 26%-ով:
ԱրմԻնֆո. 2012 թվականի 1-ին եռամսյակի Գարդյունքներով Բանկի առևտրային կետերում դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 545 302 հազ. ՀՀ դրամ: 2011 թվականի միևնույն ժամանակահատվածի համեմատ տվյալ ցուցանիշի աճը կազմել է 26%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, այլ բանկերի առևտրային կետերում Բանկի քարտերով իրականացված դրամական միջոցների շրջանառությունը կազմել է 397 609 հազ.ՀՀ դրամ, իսկ 2011 թվականի 1-ին եռամսյակի համեմատ` 17%: Բանկի կանխիկացման կետերում միջոցների շրջանառությունը կազմել է 7 464 մլն ՀՀ դրամ, որից 2 208 մլն ՀՀ դրամը` Բանկի ՊՈՍ-տերմինալների և 5 256 մլն ՀՀ դրամը` բանկոմատների միջոցով: 2012 թվականի 1-ին եռամսյակում Բանկի կողմից թողարկվել է 4815 պլաստիկ քարտ, որից VISA` 3 285, MasterCard` 981 և ArCa` 549 քարտեր:
Աղբյուրի համաձայն, ակտիվորեն զարգանում է նաև Բանկի վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 31.03.2012թ. դրությամբ վճարային քարտերի սպասարկման ցանցում տեղադրվել է` բանկոմատ – 58 հատ, կանխիկացման ՊՈՍ տերմինալ - 39 հատ, առևտրային ՊՈՍ տերմինալ - 218 հատ: 2012թ-ին «Առէկսիմբանկ-ազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն մտադիր է ավելացնել բանկոմատների քանակը մինչև 83 և ՊՈՍ-տերմինալներինը` մինչև 300, որը 2011թ-ի համեմատ կավելանա համապատասխանաբար 25 և 100-ով:
Նշենք, որ ՙԱռէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ՚ ՓԲԸ-ն հիմնադրվել է 1998թ.` Ռուսաստանի և Հայաստանի միջև ֆինանսական հոսքերի սպասարկման և ձեռներեց կազմակերպություններին աջակցության համար: Բանկի 100%-ով բաժնետերն է հանդիսանում ռուսաստանյան «ազպրոմբանկե ԲԲԸ-ն: Բանկը հանդիսանում է VISA և MasterCard խոշորագույն միջազգային վճարային համակարգերի, ինչպես նաև ArCa տեղական վճարային համակարգի լիիրավ անդամը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ վերլուծական տեղեկագրի, Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբն ակտիվ քարտերի քանակով գտնվում է Հայաստանի առաջատար բանկերի տասնյակում` 26 հազ.քարտ ցուցանիշով, որից 16 հազարը Visa քարտեր են: Բանկի ակտիվ քարտերի քանակը մեկ տարում աճել է մոտ 40%, հիմնականում MasterVard համակարգի քարտերի էական աճի շնորհիվ: Ընդ որում, ակտիվ քարտերի ընդհանուր քանակի մոտ 64%-ը կազմում են աշխատավարձային քարտերը: Բանկն առաջատար բանկերի տասնյակում է գտնվում նաև քարտերի միջոցով իրականացվող տրանսակցիաների գծով, 2011-ի 9 ամիսներին պահովելով 23 մլրդ.դրամի ծավալներ և գրանցելով 24% տարեկան աճ: Բանկը նույն տասնյակում է նաև բանկոմատներով կատարված տրանսակցիաների գծով, գրանցելով 42% տարեկան աճ: Նշված ժամանակահատվածում բանկի բանկոմատների քանակն աճել է 20%, հիմնականում մայրաքաղաքում տեղակայված բանկոմատների աճի հաշվին, իսկ POS-թերմինալների քանակն աճել է 66%: