Ուրբաթ, 4 Մայիսի 2012 19:53
Անցած շաբաթ բանկերի կողմից տրամադրված դրամով և դոլարով վարկերի ծավալներն ավելացել են մոտ 2 անգամ
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥ապրիլի 22-29-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 42.2 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 1.7%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 71.7 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա աճը` 1.6%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մայիսի 2-4-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62.7 մլն.ԱՄՆ դոլար 391.4 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 67.8 մլն. ԱՄՆ դոլար 392.4 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 4.2 մլն.եվրո 514.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 10.3 մլն.եվրո, 518.8 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 384.7 մլն. ռուբլի, 13.19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 41.1 մլն. ռուբլի 13.39 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 2-4-ը կատարվել է արտարժույթի առք և վաճառքի 3.45 մլն.դոլարի գործարք, 392.07 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 3.8 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 392.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մայսի 2-ին` 1.550 մլն.դոլար և 3-ին` 1.4 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արտարժույթնեփրով գործարքներ չեն իրականացվել:
Ի դեպ, քանի որ ապրիլի վերջին օրը և մայիսի առաջին օրը հայտարարվել էր ոչ աշխատանքային օր, հետևաբար գործարքների ամփոփումը ներկայացված է եռօրյա կտրվածքով:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել են 1.3 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ. դոլար, 2011 թվականի աճելով 33.6%, իսկ միայն 4-րդ եռամսյակում` 7.7%: