Երեքշաբթի, 8 Մայիսի 2012 20:16
Հայաստանի վարկային շուկայում շարունակվող ճգնաժամային երևույթները ՙհղկեցին՚ հայկական բանկերի ունիվերսալության մակարդակը
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային շուկայում շարունակվող ճգնաժամային երևույթները ՙհղկեցին՚ հայկական բանկերի ունիվերսալության մակարդակը: Այս մասին են վկայում Հայաստանի բանկային համակարգի վերլուծության տվյալները, որոնք անց են կացվել ԱրմԻնֆո վարկանշային գործակալության կողմից, 2012 թվականի առաջին եռամսյակի հաշվեկշռային ցուցանիշների հիման վրա:
Համաձայն ԱրմԻնֆո-ի` ունիվերսալության մեթոդաբանության, առաջին հորիզոնականը, որը պետք է զբաղեցներ բոլոր ուղղություններով ակտիվորեն աշխատող, այսպես կոչված, բարձր ունիվերսալություն ունեցող բանկ, վաղուց շարունակում է մնալ թափուր: Բացի այդ, 2009 թվականի 4-րդ եռամսյակից թափուր է նաև 2-րդ հորիզոնականը, իսկ 2011 թվականի 4-րդ եռամսյակից` 3-րդ հորիզոնականը: 2012 թվականի առաջին եռամսյակում իրավիճակը վատացել է 8 բանկերում:
ործակալությունը հատուկ ուշադրություն է դարձրել, որ սկսած 2009 թվականից, բանկային համակարգի վերլուծություններն իրականացնելիս, բացի նախկինում ընդգրկված` ընդհանուր կապիտալի, ակտիվների, վարկային ընդհանոր ներդրումների, տնտեսության վարկավորման, արժեթղթերում կատարած ներդրումների, պարտավորությունների, ներգրաված միջոցների և չբաշխված շահույթի գծով դիրքերից բացի ընդգրկվել են նաև լորո- և նոստրո-հաշիվների, ֆիզիկական անձանց վարկերի, ցպահանջ պարտավորությունների, ժամկետային ավանդների, ներգրավված և տեղաբաշխված միջբանկային ավանդների ու վարկերի գծով դիրքերը:
Չորրորդ տեղում են Ամերիաբանկը և HSBC Բանկ Հայաստանը, իսկ հինգերորդ տեղում են ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկը ՎՏԲ-Հայաստան Բանկ:
Վեցերորդ տեղում է Արդշինինվեստբանկը, յոթերորդ հորիզոնականը մնացել է թափուր: Ութերորդ տեղում են Հայբիզնեսբանկըև Յունիբանկը: Իններորդ հորիզոնականում է Առէկսիմբանկ-ազպրոմբանկի Խումբը: Տասներորդ տեղում են Կոնվերս Բանկը և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը: Տասնմեկերորդ տեղում է Ինեկոբանկը, տասներկուերորդ տեղում են Հայէկոնոմբանկը և Արցախբանկը, տասներեքերորդ տեղում է Անելիք Բանկը, տասնչորսերորդ տեղում` Արմսվիսբանկըև Բիբլոս Բանկ Հայաստանը, տասնհինգերորդ տեղըմնացելէ թափուր: Տասնվեցերորդ տեղում է Պրոմեթյ Բանկը, տասնյոթերորդ տեղում են Զարգացման Հայկական Բանկը և Մելլաթ բանկը: Տասնութերորդ տեղում է ՊրոԿրեդիտ Բանկը, տասնիններորդ տեղում է ԲՏԱ Բանկը:
Փորձագետները նշում են, որ այս ՙունիվերսալության վարկանիշը՚ ոչ մի ընդհանուր բան չունի բանկերի հուսալիության և կայունության գնահատականի հետ, այլ բացառապես արտացոլում է գործունեության ոլորտներին և բանկինգի գործիքներին բանկի ընդգրկման աստիճանը: