Հինգշաբթի, 10 Մայիսի 2012 19:01
2012 թվականի փետրվարին Հայաստանում բնակարանների գները գրեթե անփոխող են
ԱրմԻնֆո. Հայաստանում բնակարաների միջին շուկայական գները 2012 թվականի փետրվարին տարեկան կտրվածքով իջել են մոտ 4%, միայն փետրվարին` 0.4%: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը: Ընդ որում, Երևանում 1 քառ.մետրի գինը բնակարաններում իջել է 0.5%, մինչև 250.1 հազ.դրամ, իսկ մասնավոր տներում` 0.3%, մինչև 269.7 հազ.դրամ:
Երևանի Կենտրոն համայնքում 1 քառ.մետրի գինը բազմաբնակարան շենքերում գրանցվել է մոտ 400 հազ.դրամի սահմաններում, իսկ մասնավոր տներում` մոտ 459 հազ.դրամ: Ամենացածր գները գրանցվել են Նուբարաշեն համայնքում` բազմաբնակարան շենքերում` 140.1 հազ.դրամ, իսկ մասնավոր տներում` 144.8 հազ.դրամ:
Հայաստանի մարզերում բնակարանների միջին գները նվազել են 1.1%: Ծածկաձորում այն կազմել է մոտ 300.8 հազ.դրամ, իսկ ամենացածր գները գրանցվել են Սյունիքի մարզում ¥Դաստակերտ¤` 8 հազ.դրամ: Մասնավոր տներում այս ցուցանիշը կազմել է 0.6%: