Ուրբաթ, 11 Մայիսի 2012 13:27
Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2012 թվականի առաջին եռամսյակում աճել է 3.8 տոկոսով, մինչև 124.5 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը 2012 թվականի առաջին եռամսյակում աճել է 3.8%, կազմելով 48.6 մլրդ. դրամ կամ 124.5 մլն.դոլար: Ընդհանուր կապիտալի կազմում կանոնադրական կապիտալի բաժինը` 2012 թվականի առաջին եռամսյակում ավելացել է 1.3% կազմելով է 35.4 մլրդ. դրամ կամ 90.7 մլն.դոլար:
Ինչպես հաղորդել են ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, վարկային կազմակերպությունների կապիտալում օտարերկրյա կապիտալի մասնակցության բաժինը առաջին եռամսյակում ավելացել է 1.5%, կազմելով 13.9 մլրդ.դրամ կամ 35.6 մլն.դոլար: լխավոր պահուստներն աճել են 1.7%, մինչև 99.6 մլն.դրամ կամ 2.6 մլն.դոլար:
2012 թվականի առաջին եռամսյակը Հայաստանի վարկային կազմակերպությունները եզրափակել են 1.674 մլրդ.դրամ զուտ շահույթով: Կուտակված շահույթը 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 8.4 մլրդ.դրամ կամ 21.5 մլն. դոլար, առաջին եռամսյակում աճելով 42.6%:
ՀՀ Կենտրոնական բանկի տվյալներով, 2011 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործում էր 32 վարկային կազմակերպություն` 78 մասնաճյուղերով: