Ուրբաթ, 11 Մայիսի 2012 16:39
Հայաստանի առևտրային բանկերի վարկային պորտֆելում վերահսկվող վարկերն ավելացել են 53.8%, իսկ ոչ ստանդարտ վարկերը պակասել 18%
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի վարկային պորտֆելներում, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ վերահսկվող վարկերն ավելացել են 53.8%, իսկ ոչ ստանդարտ վարկերը պակասել 18%: Հաշվետու ժամանակահատվածում ստանդարտ վարկերն ավելացել են 4.1%, կազմելով վարկային պորտֆելի մոտ 95.4%-ը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ ՙստանդարտ՚ վարկերը կազմել են 1.4 տրլն.դրամ, ՙվերահսկվող՚ վարկերը` 44.7 մլրդ դրամ, ՙոչ ստանդարտ՚ վարկերը` 13.3 մլրդ.դրամ, իսկ ՙկասկածելի՚ վարկերը` 11.2 մլրդ.դրամ: Ընդ որում, առաջին եռամսյակում արձանագրվել է ՙվերահսկվող՚ վարկերի` 1.5%-ից մինչև 3%« և ՙկասկածելի՚ վարկերի` 0.7%-ից մինչև 0.8% աճ, իսկ ՙոչ ստանդարտ՚ վարկերը կրճատվել են 1.1%-ից մինչև 0.9%, իսկ ՙստանդարտ՚ վարկերը` 96.7%-ից մինչր 95.4%:
Ընդհանուր առմամբ, վարկերը և դեբիտորական պարտքերը, որոնք դասակարգվում են ըստ ռիսկերի խմբերի, առաջին եռամսյակում աճել են 5.5%, ապրիլի 1-ին հասնելով 1.4 տրլն.դրամի ($ 3,8 մլրդ): Դա պայմանավորված է առաջին եռամսյակում ՙստանդարտ՚ վարկերի 4.1% և ՙվերահսկվող՚ վարկերի` 53.8% աճով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Հայաստանում գործելիս է եղել 21 առևտրային բանկ, իրենց 444 մասնաճյուղերոով: