Ուրբաթ, 11 Մայիսի 2012 18:08
Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ գործարկում է Mobile Commerce ծառայությունը
ԱրմԻնֆո. Յունիբանկը Հայաստանի բանկային համակարգում առաջին անգամ գործարկել է Mobile Commerce ծառայությունը: Ինչպես այսօր Երևանում նոր ծառայության շնորհանդեսի ընթացքում հայտարարել է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Մեսրոպ Հակոբյանը, նոր ծառայության առաջին տարում բանկը մտադիր է ներգրավել 40 հազ.հաճախորդ:
Նոր ծառայությունը բանկը կառաջարկի իր մասնաճյուղերի ցանցի, ինչպես նաև առևտրի պրոմո-կետերի միջոցով, գործընթացին ներգրավելով նև սեփական հաճախորդային բազան, որն այսօր կազմված է ավելի քան 100 հազար հաճախորդներից: ՙԿարծում եմ, որ սմարթֆոն ունեցող մեր ցանկացած հաճախորդ չի հրաժարվի Mobile Commerce ծառայությունից՚,-նշել է Մ.Հակոբյանը: Նրա խոսքերով, նոր ծառայության մատչելիությունը, կիրառման թեթևությունը, ինչպես նաև անվտանգությա բարձր մակարդակը չի կարող անտրբեր թողնել նաև տեղական օգտատերերին: Նա նշել է, որ նոր ծրագիրը մշակել է Gallery Systems ամերիկյան ընկերությունը:
Gallery Systems ընկերության գլխավոր տնօրեն Ռիչարդ Բեզջանն իր հերթին նշել է, որ շարժական կոմերցիայի պոտենցիալ սպառողները կարող են առանց բանկի մասնաճյուղեր այցելելու առևտրի կետերում վճարել ցանկացած գնման դիմաց, կառավարել իրենց բանկային հաշիվները, մասնավորապես, ստուգել հաշվեկշիռը, հաշվից այլ հաշիվներին կատարել փոխանցումեր, մարել վարկերը և սօասարկել ավանդները: Այս ծառայության անվտանգությունը, նշել է փորձագետը, ընկերությունը փորձել է հասցնել նվազագույնի:
Մ.Հակոբյանը նշել է, որ նոր ծառայությունը կարել է տեղադրել սմարթֆոնների վրա, որոնք աշխատում են Android և IOS, իսկ հետագայում նաև Windows համակարգերով: Առաջին մի քանի ամիսներին Mobile Commerce ծառայությունը կլինի անվճար, իսկ հետագայում բանկը կսահմանի կոմիսիոն սիմվոլիկ վճարներ, օրինակ, ամսական 100 դրամ: Նա չի նշել նոր ծառայության գործարկմանմ հետ կապված ներդրումների ծավալները, միայն նշելով, որ նոր նախագիծը եկամտաբեր կդառնա արդեն 1.5 տարուց: Իսկ բանկի հաջորդ նորամուծությունը կլինի Samsung հեռուստացույցների համար նախատեսված վճարային ծառայությունը:
Նոր ծառայությունը Յունիբանկը ներդնում է Boomerang Software ընկերության հետ համատեղ, որը հարուստ փորձ ունի նման համակարգերի մշակման և ներդրման գործում: Ներկայումս ծրագիրը գտնվում է թեստավորման փուլում, իսկ ամռանը մատչելի կդառնա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացուն: