Ուրբաթ, 18 Մայիսի 2012 19:20
Հայաստանում պահպանվում են տնտեսության վարկավորման բարձր տեմպերը
ԱրմԻնֆո. Հայաստանում պահպանվում են տնտեսության վարկավորման բարձր տեմպերը, տարեկն կտրվածքով գրանցելով 32.9% աճ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, այդ աճը հիմնականում ապահովվել է դրամային գվարկավորման աճի հաշվին:
Աղբյուրի համաձայն, դրամային զանգվածը 2012-ի ապրիլի 28-իդրուայմբ տարեկան կտրվածքով ավելացել է 23.7%, իսկ դրամական զանգվածը` 20.7%, ինչը պայմանավորված է եղել դրամային ավանդների 41.1% աճով: Ընդ որում, արտարժութային ավանդների տարեկան աճը կազմել է 16.9% (կամ 11.2%, չհաշված փոխարժեքի փոփոխության ազդեցությունը): Արդյունքում, դոլարիզացիայի մակարդակը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 1,4 կետով (ավելի քան 3%):
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, փողի և դրամի զանգվածները 2012-ին կաօեն համապատասխանբար` 17.6% և 21.1%: Դրամական բազայի աճը կկազմի 8%: Շրջանառվող կանխիկ դրամն ընթացիկ տարում կաճի 13.3%: Դրամային ավանդների ծավալը կավելանա 30%, արտարժույթի ավանդների աճը կկազմի 12.6%: Արդյունքում, տնտեսության դոլարիզացիայի մակարդակը տարեկան կտրվածքով կնվազի 4.2%, իսկ մոնետարիզացիայի մակարդակը կաճի ավելի քան 10%: Տնտեսության վարկավորման ծավալները կաճեն 20.2% (270 մլրդ դրամով): Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող ճի տեմպերը հիմնականում կպահվվեն հիփոթեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին: