Ուրբաթ, 18 Մայիսի 2012 20:08
Հայաստանի միջազգային համախառն պահուստներն առաջին եռամսյակում կրճատվել են 9%, մինչև 1759.2 մլն.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի համախառն արտաքին ակտիվները 2012 թվականի առաջին եռամսյակում կրճատվել են 9%, կազմելով 1759.217 մլն.դոլար: Նախորդ տարվա համեմատ այս ցուցանիշը կրճատվել է 3.5%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Համախառն արտաքին ակտիվների կազմում միջազգային պահուստները հաշվետու եռամսյակում կրճատվել են` 1932.477 մլն.դոլարից մինչև 1759.216 մլն.դոլար, գրանցելով տարեկան 3.5% անկում: Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ նույն ժամանակահատվածում կրճատվել են 4.2 մլն. դոլարով, մինչև 54.588 մլն.դոլար ¥35.239 SDR¤, տարեկան կտրվածքով աճելով մոտ 2 անգամ:
Արտաքին զուտ ակտիվները 2012-ի առաջին եռամսյակում կրճատվել են 16%, կազմելով 989.319 մլն.դոլար, ինչը 2011 թվականի առաջին եռամսյակի ցուցանիշին զիջում է 10.2%:
Նշենք, որ բանկային ոսկու բաժինը համախառն միջազգային պահուստներում զրոյացվել է դեռևս 2003 թվականի դեկտեմբերին: 2012 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի արտաքին համախառն ակտիվները կազմել են 1932.477 մլն.դոլար: Արժույթի միջազգային հիմնադրամում փոխառության հատուկ իրավունքների (SDR) չափերը այդ նույն ժամանակահատվածում կազմել են 57.033 մլն.դոլար,իսկ արտաքին զուտ ակտիվները`1178.344 մլն.դոլար: