Ուրբաթ, 18 Մայիսի 2012 20:32
Անցած շաբաթ բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերն ավելացել են 4.3%, իսկ դոլարով տրամադրված վրկերը նվազել 18%
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից անցած շաբաթ ¥մայիսի 7-13-ը¤, ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 24.5 մլրդ դրամ ¥շաբաթվա աճը` 4.3%¤, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 36.8 մլն.ԱՄՆ դոլար ¥շաբաթվա անկումըը` 18%¤: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, մայիսի 14-18-ն արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75.2 մլն.ԱՄՆ դոլար 395.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 90.7 մլն. ԱՄՆ դոլար 396.7 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում գնվել է 145.7 մլն.եվրո 508.18 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 152.8 մլն.եվրո, 508.36 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Բացի այդ, նույն ժամանակահատվածում արտարժույթի միջբանկային շուկայում գնվել է նաև 597.4 մլն. ռուբլի, 12.82 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 109.8 մլն. ռուբլի 13.04 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 14-18-ը կատարվել է արտարժույթի առք և վաճառքի 3.5 մլն.դոլարի գործարք, 397.36 դրամ/դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում կատարվել է 17.5 մլն.ԱՄՆ դոլարի առք և վաճառք 397 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, ամենամեծ ծավալները գրանցվել է մայիսի 16-ին` 8.550 մլն.դոլար: Այդ ժամանակահատվածում բորսայում և միջբանկային շուկայում եվրոպական և ռուսական արտարժույթներով գործարքներ չեն իրականացվել:
Նշենք, որ Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալները 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել են 1.4 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով աճելով 31%, իսկ միայն առաջին եռամսյակում` 6%: