Հինգշաբթի, 24 Մայիսի 2012 19:51

Հայաստանը կստեղծի մրցակցային և հնարավորություններով լի կամ բարենպաստ միջավայր օտարերկրյա ներդրողների համար


ԱրմԻնֆո ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագրի ղեկավար՝ տիկին Ռոզա Կիապպեի հարցազրույցը ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ

Տկն. Կիապպե, ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրն այս տարվա աշնանն ավարտվում է: Ի՞նչ աշխատանքներ է հասցրել ծրագիրը կատարել այդ չորս տարիների ընթացքում:

ԿԱԲԾ-ն օգնել է կյանքի կոչել նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգը, նախաձեռնել և շարունակաբար կազմակերպել քննարկումներ, աշխատանքային խմբերի հանդիպումներ, տեղեկատվության և փորձի փոխանակում, ինչպես նաև տրամադրել փորձագիտական աջակցություն, որոնք ապահովել են հետևյալ ձեռքբերումները.
Մոդելավորման երկու գործիքների մշակում և տրամադրում, ՀՀ կառավարությունում ԿԱԲԾ գործընկերների կարողությունների բարելավում՝ տվյալների վերլուծության և ժամանակի ընթացքում կենսաթոշակային համակարգի վարքագծի, այդ թվում՝ կենսաթոշակային համակարգի բարեփոխման ֆինանսական հետևանքների վերաբերյալ ենթադրությունների տրամադրման հարցերում:

2010 թվականի դեկտեմբեր ամսին ընդունվել են նոր բազմաստիճան կենսաթոշակային համակարգը կարգավորող առանցքային օրենքները: ԿԱԲԾ-ն առաջնորդել է կարգավորող դաշտի ստեղծման աշխատանքները. պետք է մշակվեն ավելի քան 50 կանոնակարգեր, որոնցից 8-ն արդեն իսկ ընդունվել են, ևս 17-ը նախագծման փուլում են գտնվում:

Անձնավորված հաշվառման համակարգի մշակում՝ վերջինս ավելի անվտանգ, արժանահավատ դարձնելու և թափանցիկության բարձր մակարդակի հասնելու նպատակով, որոնք համակարգն առավել վստահելի կդարձնեն բոլոր շահառուների համար: ԿԱԲԾ-ն առաջարկել է համակարգը զարգացնելու մոտեցումներ: Մշակել նոր բիզնես-գործընթաց՝ հիմնվելով այն մոտեցման վրա, որն արտացոլում է օրենքները և փաստաթղթերը՝ ելնելով համակարգի հետագա զարգացումից: :

Իրականացվել է համապետական Ելակետային իրավիճակի հետազոտություն, որի արդյունքները կծառայեն որպես հենանիշ հանրային իրազեկման հետագա քարոզարշավների համար (ՀՀ կառավարության կողմից հանրային իրազեկման աշխատանքների մեկնարկը տրվել է 2011 թվականի դեկտեմբեր ամսին): ԿԱԲԾ հանրային կապերի պատասխանատու խումբը նշանակետ է ընտրել հանրային իրազեկումը և առաջ մղել ֆինանսական գրագիտությանն ուղղված աշխատանքները: ԿԱԲԾ-ն մշակել է տեղեկատվական 2 նյութ գործատուների և երիտասարդների համար, <<63 հարցեր և պատասխաններ>> գրքույկը տպագրվել և բաժանվել է ներկա և ապագա շահառուներին: Ներկայումս պատրաստման ընթացքում է ֆինանսական գրագիտության թեմայով գրքույկը:

Դուք աշխատել եք բազմաթիվ երկրներում, որոնք անցում են կատարել կուտակային կենսաթոշակային համակարգին: Հենց այդ պատճառով էլ կցանկանայի լսել Ձեր՝ որպես փորձագետի կարծիքը նոր համակարգի արդյունավետության մասին: Ի՞նչ կարող է համակարգը տալ մեր երկրին:

Համակարգն, անշուշտ, երկիրը կապահովի երկարաժամկետ ակտիվների խմբով, որը տնտեսությանն աճի հնարավորություն կտա և միաժամանակ խթանի աշխատատեղերի ստեղծումը: Այս ակտիվները թույլ կտան նաև զարգացնել արժեթղթերի շուկան և թողարկել նոր ֆինանսական գործիքներ: Կարևոր կողմերից է նաև ստվերային տնտեսության կրճատումը, ինչն էլ, իր հերթին, կմեծացնի պետական բյուջեի եկամուտը: Նոր կենսաթոշակային համակարգում յուրաքանչյուր անձ կունենա իր անհատական հաշիվը: Յուրաքանչյուր ոք կկարողանա հետևել իր կատարած վճարումներին և իր գումարի ավելացմանը: Յուրաքանչյուր ոք շահագրգռված կլինի իր վճարումները կատարել կենսաթոշակային համակարգում: Եթե ակտիվները կառավարող ընկերությունը կենսաթոշակային խնայողությունների շահավետ ներդրում չկատարի, ապա անհատը կարող է մեկ ուրիշ կենսաթոշակային ֆոնդ տեղափոխվել: Աստիճանաբար մարդիկ կսկսեն գիտակցել, որ իրենց հետագայում կենսաթոշակով ապահովելը ոչ միայն բացառապես պետության խնդիրն է, այլև նոր կենսաթոշակային համակարգի ներդրումից հետո յուրաքանչյուր անհատ պատասխանատվություն կկրի իր կենսաթոշակի համար գումարներ խնայելու հարցում:

Կցանկանայի Ձեզ կարծիքն իմանալ Հայաստանի աշխատուժի պոտենցիալի վերաբերյալ: Արդյո՞ք այն բավականաչափ մեծ է: Չե՞ք կարծում, որ մեր երկրի աշխատող հատվածը բավարարված չէ իր ֆինանսական դրությամբ: Մեզանում դեռևս առկա է գործազրկության բարձր մակարդակ, հատկապես գյուղական բնակչության շրջանում: Ըստ Ձեզ, սա մարտահրավե՞ր է կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար:

Համամիտ եմ այն հարցում, որ սա մեծ խնդիր է երկրի համար: Այսուհանդերձ, այն հնարավոր է լուծել: Հայաստանը պետք է մտածի Ծերության համընդհանուր հաստատագրված գյուղական կենսաթոշակներ ներդնելու ուղղությամբ.

Գյուղական վայրերի տարեցներն այսօր Հայաստանում ամենախոցելի խմբերից են:

Ներկայում քաղաքաբնակ տարեցների մեծ մասը պաշտպանված է պետական կենսաթոշակային համակարգով, ինչը չի կարելի ասել գյուղական բնակչության մասին:

Տարեց անձանց տրամադրվող ընդլայնված աջակցությունն ընգրկված է նաև Միավորված ազգերի կազմակերպության Հազարամյակի նպատակներում՝ ուղղված աղքատության կրճատմանը:

ՀՀ կառավարությունը պետք է ընդունի <<Ծերության ազգային ռազմավարություն>> և նախատեսի Ծերության համընդհանուր հաստատագրված կենսաթոշակների ներդրումը (որպես արդյունք): Սակայն, այս պահի դրությամբ, Ծերության համընդհանուր հաստատագրված կենսաթոշակների ներդրումն ողջ ազգաբնակչության համար անընդունելիորեն մեծ ֆինանսական բեռ կդառնար: Ավելին, քաղաքային բնակչության համընդհանուր հաստատագրված կենսաթոշակներ տալը կարող է հակախթան դառնալ ներկայում աշխատողների և նրանց գործատուների համար և դրդել նրանց չհաղորդել իրենց աշխատավարձի լրիվ չափը (և վճարումներ չկատարել): Մյուս կողմից, Ծերության՝ համընդհանուր հաստատագրված կենսաթոշակների նշանակումը գյուղական բնակչության համար կարող է ֆինանսապես կայուն լինել և չի զուգակցվի վճարումների հավաքագրման հետ կապված հնարավոր բացասական հետևանքների հետ:

Առաջարկվող քաղաքականության իրագործման մարտահրավերները
Պետք է մշակվի համապատասխան վարչական համակարգ, որպեսզի կանխվեն առաջարկվող համակարգի չարաշահումները: Համակարգը կառանձնանա բացառապես գյուղաբնակ տարեցներին նպատակաուղղված հստակ սուբսիդիաներով:

Տարբեր աղբյուրներից գյուղաբնակ տարեց անձանց թվի վերաբերյալ տվյալներում առկա են որոշ հակասություններ, որոնք պետք է հստակեցվեն նախքան վերլուծությունների փուլին ացնելը:

Ինչպե՞ս պետք է լուծվի ներդրումային գործիքների բացակայության խնդիրը: Միակ գործիքը, որտեղ կարող են ներդրվել կենսաթոշակային ակտիվները, պետական պարտատոմսերն են: Օրինակ, ինչպես Ղազախստանի բարեփոխման առաջատարները նշում են, նախ պետք է կապիտալի շուկան զարգացնել և միայն դրանից հետո իրականացնել կենսաթոշակային բարեփոխումը:

Ես աշխատել եմ Ղազախստանում իրենց կենսաթոշակային բարեփոխման ժամանակ: Այնտեղ էլ առկա էր արժեթղթերի շուկայի գերհագեցման խնդիրը: Սակայն բարեփոխումից մեկուկես տարի անց խնդիրը լուծվեց. երկրում ի հայտ եկան ներդրումների այլընտրանքային գործիքներ: Այսպիսով, փորձը ցույց է տալիս, որ եթե կա գումար, ապա թողարկողները երևան կգան: Այսօր կարող եք ինքներդ համոզվել, թե ինչքան ակտիվ է Ղազախստանի բորսային շուկան, քանի միլիարդ ունի իրենց կենսաթոշակային համակարգը: Իսկ ինչպե՞ս են նրանք սկսել: Մինչև կենսաթոշակային համակարգի ներդրումը չկային կյանքի ապահովագրություն, կորպորատիվ պարտատոմսեր, այնտեղ էլ, ինչպես Հայաստանում, երկար ժամանակ մտորում էին, թե ի՞նչն է պետք զարգացնել սկզբում՝ կապիտալի շուկան, թե՞ կենսաթոշակային համակարգը: Սակայն Ղազախստանի կառավարությունը վճռական էր տրամադրված և իր ծրագրերում հետևողական գտնվեց: Մինչև բարեփոխումը Ղազախստանում չկային նաև վարկանշող ընկերություններ: Այժմ այնտեղ իր ներկայությունն ունի միջազգայնորեն ընդունված Ստանդարտ և Փուըրզ (Standard & Poor’s) ընկերությունը:

Այս ամենը Ղազախստանում տեղի ունեցավ բառացիորեն մի քանի տարիների ընթացքում: Սահմանափակ ժամանակահատվածում նրանք կարողացան բավական լուրջ առաջընթաց գրանցել: Ես մեծապես լավատես եմ ձեր երկրի առումով: Հայաստանն ունի դինամիկ կերպով աճող տնտեսություն ստեղծելու բոլոր նախապայմանները, առկա է լավ բանկային հատված, կայուն մակրոտնտեսական միջավայր, կարող վերահսկողության մարմին՝ ի դեմս Կենտրոնական բանկի, ինչպես նաև առկա է քաղաքական կամք: Հետևաբար, կարծում եմ, որ երբ քաղաքացիների կենսաթոշակային ակտիվները հոսեն կենսաթոշակային ֆոնդեր, երևան կգան նաև ներդրումների այլընտրանքային գործիքները: Բազմաթիվ երկրների փորձը, ընդ որում՝ ոչ զարգացած, այլ այն երկրների, որոնք ունեն զարգացման միևնույն մակարդակը, ինչ Հայաստանը, ինչպես իմ դիտարկումներն են ցույց տալիս, գալիս են հաստատելու այս ամբողջը: Սա է պատճառը, որ ես հավատում եմ կենսաթոշակային բարեփոխման հաջողությանը Հայաստանում:

Դուք այս ոլորտի փորձագետն եք և ավելի լավ գիտեք: Սակայն մեր երկիրը, բազում այլ երկրների պես, ծանր ժամանակներ է ապրում ճգնաժամի պատճառով, ի նկատի ունեմ՝ վերջինիս երկրորդ ալիքը…

Ճգնաժամի ներկա փուլը բացասաբար է անդրադառնում եվրոպական երկրների տնտեսությունների վրա: Ներկայում այնտեղ գործազրկության բարձր մակարդակ է գրանցվում: Սակայն նայեք, օրինակ, Լատինական Ամերիկային, Բրազիլիային: Այնտեղ ես աճ եմ տեսնում, պակաս չափով գործազրկություն՝ ի տարբերություն եվրոպական երկրների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների հոսք: Նույնը կարելի է ասել նաև ասիական երկրների մասին, ինչպիսիք են՝ Մալազիան և Ինդոնեզիան: Այս երկրները ձեռնամուխ են եղել գործազրկությանը և օտարերկրյա ներդրումների ներգրավմանն առնչվող հարցերի լուծմանը: Հայաստանը նույնպես պետք է անցնի այս ճանապարհը: Հայաստանը պետք է մրցակցային և բարենպաստ միջավայր ստեղծի օտարերկրյա ներդրողների համար, հակառակ դեպքում չի կարողանա մրցակցել այլ երկրների հետ՝ օտարերկրյա ներդրումների ներգրավման հարցում:

Ըստ Ձեզ, Հայաստանի ղեկավարությունը բավականաչափ աշխատանքներ տանո՞ւմ է այդ ուղղությամբ:

ԱՄՆ ՄԶԳ-ն առանձին ծրագիր է մեկնարկել, որն ուղղված է ներդրումների տեսանկյունից երկրի մրցակցայնությանը և գրավչությանը: Վստահ եմ, որ ձեր երկրի ղեկավարներն աշխատում են այդ ուղղությամբ:

Ինչպես ինքներդ նշեցիք, Ձեր ծրագրի կողմից կատարվել են ակտուարական հաշվարկներ նոր կենսաթոշակային համակարգի քանակական գնահատումը կատարելու նպատակով: Ըստ այդ հաշվարկների, ինչքա՞ն է կազմում կենսաթոշակային խնայողությունների տարեկան ծավալը:

Ակտուարական հաշվարկներ կատարվում են նաև ներկայում և արդեն կան կենսաթոշակային բարեփոխման որոշ մոտավոր քանակական տվյալներ, սակայն թերևս հնարավոր չէ կատարել ճշգրիտ հաշվարկներ, քանի որ իրավիճակը երկրում շարունակ փոփոխվում է: Ըստ մոտավոր հաշվարկների, նոր կենսաթոշակային համակարգի հենասյուն 2-ի մասնակիցների թիվը կկազմի 260 000: Իսկ առաջին տարվա ակտիվների ծավալը, դարձյալ մեր մոտավոր հաշվարկներով, գնահատվում է շուրջ 120 միլիոն ԱՄՆ դոլար:

Ձեզ զարմանալի չի՞ թվում, որ ցայսօր երկրում կենսաթոշակային ֆոնդեր չկան: Չէ՞ որ կուտակային կենսաթոշակային համակարգի կամավոր բաղադրիչը ներդրվել է անցած տարվա սկզբից: Կենսաթոշակային ֆոնդերի գործունեության նորմատիվ հիմքը նույնպես առկա է:

Դուք ճիշտ եք: Կենսաթոշակային ֆոնդերի ստեղծումը պահանջում է համակարգի բոլոր կողմերի համար հարկային խթանների սահմանում՝ հնարավոր կառավարիչների, գործատուների և աշխատողների համար: Սակայն Հայաստանի տնտեսական հատվածի ղեկավարները դեռևս լիարժեք կերպով չեն զարգացրել հարկային խթանների համակարգը կամ էլ գործող համակարգն այնքան էլ արդյունավետ չէ: Բացի այդ, կառավարությունը գործատուներին չի բացատրել նոր համակարգի էությունը, թերևս այդ է պատճառը, որ բազմաթիվ գործատուներ անվստահությամբ են մոտենում կառավարության նախաձեռնությանը:

Կամավոր կենսաթոշակային համակարգի մասով անգործունությունը բացատրվում է այն փաստով, որ ղեկավարությունը չի կարողացել առևտրային բանկերին ներգրավել այդ համակարգի մեջ: Վերջիններս երկար տարիներ աշխատել են շուկայում, ֆինանսապես կայուն են, այդ պատճառով նրանց համար ավելի հեշտ և էժան կլիներ զարգացնել կենսթոշակների հետ կապված մեխանիզմներ, ի տարբերություն, օրինակ, ներդրումային ընկերությունների, որոնց համար նման մեխանիզմների մշակումը մեծ ներդրումներ կպահանջեր:

Հարցազրույցը վարեց Էլիտա Բաբայանը

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.12.2025
RUB4.910.01
USD381.46-0.01
EUR448.71-0.43
GBP514.860.30
CAD278.58-0.23
JPY24.400.01
CNY54.450.01
CHF482.74-0.38