Հինգշաբթի, 24 Մայիսի 2012 22:19
Հայաստանի առևտրային բանկերի քարտերով ապրիլին իրականացվել է 47.7 մլրդ.դրամի 1.1 մլն.տրանսակցիա
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի քարտերով 2012 թվականի ապրիլին իրականացվել է 47.7 մլրդ.դրամի 1.1 մլն.տրանսակցիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card ընկերության մամուլի ծառայությունից, ապրիլին տրանսակցիանրի քանակն աճել է 0.1%, իսկ ծավալն իջել է 1.9%: Մասնավորապես, բանկոմատների միջոցով կատարվել է 34.9 մլրդ.դրամի 904.7 հազ.տրանսակցիա, գրանցելով 0.4% ամսական աճ: Ամենամեծ թվթվ տրանսակցիանրը կատարվել են տեղական ArCa քարտերով` 580.6 հազ.տրանսակցիա` 22.7 մլրդ.դրամ գումարով: POS-թերմինալների միջոցով կատարվել է 122.1 հազ.տրանսակցիա` 11.8 մլրդ.դրամ գումարով, որտեղ ArCa քարտերով կատրվել է 56.1 հազ.տրանսակցիա`մոտ 4.4 մլրդ.դրամ գումարով:
Էլկտրոնային տրանսակցիաների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 65.2 հազար, իսկ ծավալը` 911.5 մլն.դրամ: Այստեղ առաջատարն է Visa համակարգի քարտերը, որոնցող կատարված տրանսակցիաների քանակը կազմել է 15.1 հազար, իսկ ծավալը` 368.9 մլն.դրամ:
Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարվա ապրիլին ArCa քարտերով կատարվել է 580.8 հազ.տրանսակցիա, 22.7 մլրդ.դրամ ծավալով, Visa քարտերով` 284 հազ.տրանսակցիա, 15.8 մլրդ.դրամ ծավալով, իսկ MasterCard քարտերով` 227.2 հազ.տրանսակցիա, 9.1 մլրդ. դրամ ծավալով:
2012-ի ապրիլին մեկ տրանսակցիայի միջին ծավալը կազմել է 43672 դրամ, մասնավորապս, Visa քարտերով` 55527 դրամ, MasterCard քարտերով` 40363 դրամ և ArCa քարտերով` 39171 դրամ:
2012 թվականի մայիսի 1-ին գրանցված առևտրի կետերի քանակը կազմել է 4122, մարտի նկատմամբ աճելով 2.5%, իսկ տարեկան կտրվածքով` 28.9%: Այդ կետերում տեղադրված POS-թերմինալների քանակը կազմել է 4601, գրանցելով ամսական 2.3% աճ և տարեկան 25.9% աճ: Դրանցից միայն 3334 POS-թերմինալներով են կատարվել տրնսակցիաներ:
Ըստ Armenian Card ընկերության, 2012 թվականի մաիսի 1-ի դրությամբ ակտիվ քարտերի ընդհանուր թվաքանակը Հայաստանում կազմել է 836.1 հազ.քարտ, որոնցից` ArCa քարտերը կազմել են 430.1 հազար, Visa քարտերը` 219.4 հազար և MasterCard քարտերը` 186.6 հազար քարտ: