Ուրբաթ, 25 Մայիսի 2012 19:25
Փորձագետները գտնում են, որ արտարժույթի փոխարժեքի աճի համար Հայաստանում լուրջ մակրոտնտեսական հիմքեր չկան
ԱրմԻնֆո. ՀՀ Կենտրոնական բանկի միջամտութնան շնորհիվ այսօր երեկոյան ԱՄՆ մեկ դոլարի վաճառքի միջին գինը Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում 411 դրամից իջավ մինչև 408 դրամ: Շուկայի մասնակիցները, սպասելով ԿԲ ավելի լուրջ միջամտություն, այնուամենայնիվ, գտնում են, որ եթե այսօր երկրի գլխավոր բանկը չմիջամտեր, ապա փոխարժեքը կշարունակեր իր վեր խոյացող ՙռալլին՚, ինչն ավելի կխորացներ պահանջարկի հետ կապված իրավիճակը:
Ըստ Nasdaq OMX Armenia բորսայի տվյալների, մայիսի 25-ին բորսայում կատարվել է 12.860 մլն.դոլարի առք և վաճառք, 407.22 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով ¥սակարկությունների ընթացքում դոլարն առաջարկվել է նաև 406.75 դրամով¤: Նախօրեին, մայիսի 24-ին, բորսայական սակարգությունները փակվեցին 300 հազ.դոլար ծավալով և 406 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Իսկ արդեն սակարգությունների փակումից հետո դոլարի նկատմամբ սկսվեց դիտվել աճող պահանջարկ, ինչի հետևանքով երեկոյան շուկայում փոխարժեքը հասավ 409 դրամի:
Հետաքրքրական է, որ մայիսի 17-ից հետո, երբ փոխարժեքը կազմեց 398.25 դրամ/դոլար, թե բորսայում, և թե միջբանկային շուկայում կայացավ յուրօրինակ ՙլռություն փոթորկից առաջ՚, այսինքն, մասնակիցները մինչև մայիսի 22-ն ընդունեցին սպասողական դիրքեր, երբ երկրի գլխավոր բանկիրը շուկա դուրս բերեց 20 մլն.դոլար, 401.95 դրամ.դոլար ցուցանիշի վրա փչացնելով սպեկուլյանտների ախորժակները: Սակայն մայիսի 24-ին միջբանկային շուկայում փոճարժեքն ընթացավ դեպի վեր, մինչև 407.44 դրամ/դոար, ընդ որում, 2.2 մլն.դոլար ծավալների շրջանակներում:
Ըստ փորձագետների, դոլարի փոխարժեքի աճը կապված է ներկրողների կողմից արտարժույի նկատմամբ պահանջարկի բարձրացման հետ, որոնք բանկերին բարձր պահանջներ ներկայացրեցին դրա վաճառքի նկատմամբ: Փորձագետները հակված չեն արտարժույթի շուկայի աճող տրենդը կապել մակրոտնտեսական գործոնների հետ: Այնուամանայնիվ, նրանք նշում են այն հանգամանքը, որ փոխարժեքի աճին կարող էին խփել ոչ միայն ներկրողները, այլ նաև ետընտրական գործընթացները, որոնք որոշակի ճշգրտումներ կատարեցին երկրի քաղաքական հիմնական ուժերի կազմում: Փոխարժեքի երեկվա նկատելի աճը կարելի է բացատրել նաև ԲՀԿ կողմից ՀՀԿ հետ կոալիցիա կազմելու մերժումով, ինչն անակնկալ էր երկրի տնտեսական բոլոր սուբյեկտների համար: Սակայն, որոշ փորձագետներ հակված են տեսնել, որ արտարժութային անկայունության նկատմամբ հարաբերական կորելյացիան կապված է այնպիսի գործոնի հետ, ինչպիսին կապիտալի փախուստն է երկրից, որը վաղուց է նկատվում նաև ետճգնաժամյին փուլում, և որը կարող էր ակտիվանալ: Այսպես, չնայած թարմ տվյալների բացակայությանը, 2012-ի առաջին եռամսյակում մասնավոր տրանսֆերտների ծավալը տարեկան կտրվածքով աճել է 9.3%, մասնավորապես, ներհոսքը կազմել է 10.3%, իսկ արտահոսքը` 13.8%: Ընդ որում Չինաստանում, Թուրքիայում և ԱՄԵ-ում արտահոսքը մի քանի անգամ գերազանցում է ներհոսքը, իսկ դեպի երմանիա արտահոսքն աճեց 2 անգամ, ներհոսքի 7.4% անկման պայմաներում: Դեպի Ռուսաստան տրանսֆրտների արտահոսքն աճել է տարեկան կտրվածքով 18.5%, իսկ ներհոսքն աճել է 14.9%: Հետաքրքրական է, որ մինչև վեր խոյացող տրենդի մեկնարկն արտարժույթի շուկայում, որն սկսվեց մայիսի սկզբին, երբ միջին փոխարժեքը հավասարվել էր 292 դրամ/դոլարի, առաջին եռամսյակի ընթացքում ԿԲ համախառն արտաքին ակտիվները կրճատվեցին 9%, իսկ համախառն զուտ ակտիվները կրճատվեցին 16%: