Երեքշաբթի, 29 Մայիսի 2012 18:02
2012 թվականի առաջին եռամսյակում դեպի Հայաստան զուտ տրանսֆերտների ներհոսքը կազմել է 27.2 մլն.դոլար, գրանցելով տարեկան 10.3% աճ
ԱրմԻնֆո. 2012 թվականի առաջին եռամսյակում դեպի Հայաստան զուտ տրանսֆերտների ներհոսքը կազմել է 27.2 մլն.դոլար, գրանցելով տարեկան 10.3% աճ: Ինչպես նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա Տեղեկագրում, Հայաստանից զուտ տրանսֆրտների արտահոսքը 2012 թվականի հունվար-մարտ ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 13.8%, կազմելով 60.9 մլն.դոլար: Արդյունքում, տրանսֆերտների զուտ ներհոսքը 2012-ի առաջին եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 9.3%: Տրանսֆերտների զուտ ներհոսքի կազմում Ռուսաստանի բաժինը կազմել է 81%, ԱՄՆ` 6.7%, Ուկրաինան` 1.4%, Ֆրանսիան և երմանիան` 1%, Իսպանիան` 0.6%:
Աղբյուրի համաձայն, նշված աճը հիմնականում ապահովվել է Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքի 14.9%, մինչև 224.7 մլն.դոլար աճով: Տարեկան աճ է գրանցվել նաև` ԱՄՆ-ից` 2.8%, մինչև 18.5 մլն.դոլար, Ֆրանսիայից` 1.7%, մինչև 2.5 մլն.դոլար, ԱՄԵ-ից` 28.3%, մինչև 838 հազ.դոլար, Թուրքիայից` 49.4%, մինչև 460 հազ.դոլար տրանսֆերտների գծով: Իսկ Ուկրաինայից` 2.6%, մինչև 3.833 մլն.դոլար, Ղազախստանից` 9.5%, մինչև 3.777 մլն.դոլար, երմանիայից` 7.4%, մինչև 2.5 մլն.դոլար, Չինաստանից` 2.9%, մինչև 96 հազ.դոլար տրանսֆերների հերհոսքի աճով գրանցվել է անկում:
Ըստ ԿԲ տվյալների, Հայաստանից տրանսֆերտների արտահոսքի ծավալներում Ռուսաստանի բաժինը կազմել է 32.6 մլն.դոլար, գրանցելով 18.5% տարեկան աճ, ԱՄՆ` 10.3%, մինչև 6.3 մլն.դոլար, 5.4% տարեկան անկումով: Հայաստանից Ուկրաինա տրանսֆերտները կազմել են 3 մլն.դոլար, տարեկան կտրվածքով կրճատվելով 14.4%, դեպ երմանիս` 2.5 մլն.դոլար, աճելով 70.7%, դեպի Չինաստան` 2.1 մլ.դոլար, աճելով 55.7%:
Արդյունքում, Ռուսաստանից զուտ տրանսֆերտների բաժինը կազմել է 88.8% կամ 192.1 մլն.դոլար, գրանցելով տարեկան 14.3% աճ, ամՆ ԲԱԺԻՆԸ ԿԱԶՄԵԼ Է 5.6: ԿԱՄ 12.3 ՄԼՆՙԴԸՌԱր, 7.6% աճով, ԱՄԷ-ից` 705 հազ.դոլար, տարկան 13.9% անկումով, Չինաստանից` մոտ 2 մլն.դոլար, 70.8% անկումով, Թուրքիայից` 360 հազ.դոլար, 58.8% անկումով:
Նշենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը վերանայել է ֆիզիկական անձանց տրանսֆերտների կանխատեսումները, դեպի բացասական: