Չորեքշաբթի, 30 Մայիսի 2012 17:49
Ամերիաբանկը նոր ավանդատեսակի հաշվին մտադիր է 2012 թվականին վարկային պորտֆելը մեծացնել 40 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականին Ամերիաբանկն ակնկալում է ավանդային պորտֆելի 40% աճ, հիմնականում` նոր`ՙԿատարյալ՚ ավանդատեսակի հաշվին: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ամերիաբանկի զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը:
ՙԿատարյալ՚ ավանդի յուրօրինակությունը կայանում է նրանում, որ այն ենթադրում է` կատարյալ ժամկետներ, երբ յուրաքանչյուր ամսվա համար նախատեսվում է 1 օր ավել, ինչը նշանակում է, որ ներդրված ավանդի մեկ տարվա տոկոսագումարները հաշվարկվում են լրացուցիչ 12 օրվա համար ևս, կատարյալ պայմաններ, երբ ավանդատուն իր հայեցողությամբ ավանդի տոկասագումարը կարող է ստանալ ավանդը ներդնելու պահին կամ ավանդի ժամկետի ավարտին, ինչպես նաև կատարյալ ապահովագրություն` ավանդի 100% ապահովագրություն ՙՌոսգոսստրախ-Արմենիա՚ ԱՓԲԸ կողմից:
Նա նշել է, որ ՙԿատարյալ՚ ավանդն ընձեռում է լրացուցիչ հնարավորություն, որի համաձայն, Ամերիաբանկում գործող ժամկետային ավանդ ունեցող ֆիզիկական անձը կարող է օգտվել ՙԿատարյալ՚ ավանդից, այսպես` երբ ավանդի գործողության ավարտին մնում է առավելագույնը 2 ամիս, կարելի է գործող ավանդը երկարաձգել ներկայացված ավանդային ակցիայի պայմաններով` առանց կորցնելու նախորդ ավանդի հաշվեգրված տոկոսագումարները:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի առևտրային բանկերի Ռենկինգի, Ամերիաբանկի ժամկետային ավանդների ծավալը 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ կազմել է 21.1%, որոնց կազմում գերակշռում են ֆիզիկական անձանց միջոցները, կազմելով 35.5 մլրդ.դրամ: