Չորեքշաբթի, 30 Մայիսի 2012 21:12
ՀՀ ԿԲ պատրաստ է պատշաճ ձևով կարգավորելու կուտակային կենսաթոշակային հիմնադրամների մասնակիցներին
ԱրմԻնֆո. Հայաստանը հաջող մեկնարկ է ստեղծել կենսաթոշակային ապահովման կուտակային համակարգի ձևավորման համար, ստեղծելով օրենսդրական համապատասխան բազա, ընդունելով ՙԿուտակային հիմնադրամների մասին՚, ՙԱրժեթղթերի շուկայի մասին՚ և ՙՆերդրումային հիմնադրամների մասին՚ օրենքները: Նման կարծիք է արտահայտել արժեթղթերի շուկայի փորձագետ Ռոբերտ Ստրախոտան (Robert D. Strahota), մայիսի 30-ին Երևանում կազմակերպված` ՙԿենսաթոշակային ակտիվների պահառություն և կենսաթոշակային հիմնադրամների ներդրումային քաղաքականություն՚ խորագրով կլոր սեղանի ընթացքում, որը կազմակերպվել էր Կենսաթոշակային համակարգերի և աշխատանքի շուկայի բարեփոխումների ծրագիրը (PALM - Pension and Labor Market Reform Project) և USAID:
Ստրախոտան նշել է ՀՀ կառավարության ճիշտ որոշումները, որի համաձայն գրավային հիմնադրամը պարտավորվում է կենսաթոշակային համակարգից օգտվողին վճարել մարժայի 80%-ը, որն առաջանում է, երբ կուտակված միջոցների եկամտաբերությունը լինում է ինֆլյացիայի մակարդակից ցածր:
Փորձագետը տեղեկացրել է, որ ՀՀ Կենտրոնական բանկն աշխատում է համակարգին ներգրավել միջազգային փորձ ունեցող` կենսաթոշակային միջոցների պահառու բանկերի: Նա հույս է հայտնել, որ ԿԲ համապատասխան ծրագրեր կմշակի կենսաթոշակային հիմնադրամներում ներդրումների ներգրավման ուղղությամբ:
Անդրադառնալով Հայաստանում կուտակային կենսաթոշակային համակարգի ստեղծմանը, Ստրախոտան նշել է, որ պահառուի և կենսաթոշակային ակտիվների կառավրչի միջև պետք է լինի իրավասությունների հստակ սահմանազատում և կառավարչի ինֆորմացիան պետք է մատչելի լինի պահառուին: Նա տեղեկացրել է, որ ՀՀ ԿԲ 60 օրում կքննարկի PALM առաջարկությունները պահառուի գործունեության կարգավորման մասին: Առաջարկվում է, որպեսզի պահառուն ունենա տեղեկատվական համակարգ, ԿԲ, Կենտրոնական Դեպոզիտարիայի, արժեթղթերի Ռեեստրի և Հիմնադրամի մենեջմնտի հետ կապն ապահովելու համար: PALM-ն առաջարկում է նաև սահմանել նորմատիվներ, ոչ թե պահառուի կանոնադրական կապիտալի, այլ շրջանառու միջոցների վրա, ինչպես նաև հաշվի առնել դրանց աճի հնարավորությունները: Առաջարկները վերաբերվում են նաև պրոցեդուրաներին, ներքին վերահսկողությանը և պահառուների հաշվետվության համակարգերին:
Ստրախոտան առաջարկություններ է ներկայացրել նաև կենսաթոշակային հիմնադրամների ներդրումային ակտիվների լիմիտների ¥դիվերսիֆիկացիաների¤ գծով, որոնք մշակվել են Եվրամիության երկրների Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության, ինչպես նաև Էստոնիայի, Լատվիայի, Լեհաստանի, Սլովակիայի և Սլովենիայի փորձի հիման վրա: Առաջրկվում է, որպեսզի հիմնադրամներն արժեթղթերում չներդնեն իրենց ակտիվների 50%-ից ավելին, այդ թվում նաև դերիվատիվները: Նման հիմնադրամները, ըստ PALM-ի, պետք է հնարավորություն ունենան իրենց ակտիվների 75%-ը ներդնելու բանկային ավանդներում, բայց մեկ բանկում` 15%-ից ոչ ավելի: ՀՀ և Եվրամիության երկրների հիփոթեքային պարտատմսերում ներդրումները կարող են հասնել 30%-ի, բայց թողարկման ծավալների 5%-ից, ընդհանուր ակտիվների 25%-ից ոչ ավելի:
ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Ահարոն Չիլինգարյանը լրագրղների հետ զրույցում մեկնաբանել է ՀՀ օրենսդրության դրույթները, այն, որ հայկական կենսաթոշակային հիմնադրամներն իրենց ակտիվները կարող են ներդնել միայն Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության երկրների արժեթղթերում: Ներդրումների ռիսկերն ավելի են աճում, կապված ֆինանսական ճգնաժամի երկրորդ փուլի հետ: Չիլինգարյանը տեղեկացրել է, որ ներդրումային ուղղություններին վերաբերվող սահմամափակումներըհաստատվում են ՀՀ կառավարությնա կողմից:
Չիլինգարյանը նշել է, որ կուտակային կենսաթոշակային հիմնադրամների կայացումն աշխարհում սկսվել է 30 տարի առաջ, և տարբեր երկրների կենսաթոշակային հիմնադրամներ ճգնաժամներից դուրս են եկել եկամուտներով, քանի որ ներդրումները դիվերսիֆիկացվել են ըստ երկրների:
Նա նաև մեկնաբանել է այն հարցը, թե արդյո±ք Հայաստանի տնտեսությունը, ներկայիս պայմաներում, մինչև 2014 թվականը, պատրաստ կլինի կենսաթոշակային հիմնադրամների աբսորբցիային: Նա ընդգծել է, որ գործող մեխանիզմեները հնարավորություն կստեղծեն հիմնադրամների միջոցների կոնցենտրացիայի և արդյունավետ օգտագործման համար, իսկ դիվերսիֆիկացիան տեղի կունենա աստիճանաբար: Նա նշել է, որ ԿԲ ստեղծում է անհրաժեշտ բոլոր ենթակառույցները, իսկ վերահսկող համակարգն արդեն ներդրված է:
Չիլինգարյնը տեղեկացրել է, որ Կոնվերս Բանկն արդեն սկսել է կամավոր հիմունքներով առաջարկել կենսաթոշակային կուտակային պրոդուկտներ, հանդես գալով որպես պահառու: Պատրաստվում է նույն անել նաև Արդշինինվեստբանկը: