Չորեքշաբթի, 30 Մայիսի 2012 22:21
ՀԲՄ տնօրեն. Փոխարժեքի տատանումներից բանկերը չեն շահում
ԱրմԻնֆո. Փակ արժութային դիրքը Հայաստանի առևտրային բանկերին թույլ չի տալիս փոխարժեքի տատանումներից ստանալ էական եկամուտներ: Այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի Բանկերի Միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
Նրա խոսքերով, ներկայումս դոլարային ավանդները գերազանցում են դրամային ավանդներին, և այդ միտումն առայժմ կշարունակվի, նշելով, որ 2008 թվականին պատկերը հակառակն էր:
Նա նշել է, որ բանկերի այն հաճախորդները, որոնք վերցրել են արտարժույթով վարկեր, սակայն ունեն դրամային եկամուտներ, ռիսկի տակ են գտնվում: Հետևաբար, նա պոտենցիալ վարկառուներին կոչ է արել ձեռնպահ մնալ արտարժութային վարկեր վերցնելուց, քանի որ ներկայումս դժվար է կանխատեսել արժութային շուկայի ազդեցությունը երկրի տնտեսության վրա:
Ըստ նրա, շուկայում տիրող անորոշության հետևանքով, կարճաժամկետ հեռանկարում վարկերի տոկոսադրույքները չեն աճի, ինչպես նաև չեն էլ նվազի: