Հինգշաբթի, 31 Մայիսի 2012 15:46
2012 թվականի մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել 6.2%
ԱրմԻնֆո. 2012 թվականի մայիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 6.2%: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2012 թվականի մայիսին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 397.51 դրամ/դոլար, 2011 թվականի մայիսի 374.25 դրամ/դոլար ցուցանիշի համեմատ:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մայիսին, ապրիլի համեմատ սպառողական գների 1.3% անկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.4% արժեզրկումով, իսկ 2012-ի հույնվար-մայիսին, 0.8% ինֆլյացիայի պայմաններում, ՀՀ դրամի արժեզրկումը ԱՄՆ դոլարի նկատմամբ կազմել է 3.7%: Համեմատության համար հիշենք, որ 2011 թվականի հունվար-մայիսին, 5% ինֆլյացիայի պայմաններում, գրանցվել էր ԱՄՆ դոլարի համեմատ ՀՀ դրամի արժեզրկման 3.8% ցուցանիշ, իսկ միայն 2011-ի մայիսին` 0.1%: