Հինգշաբթի, 31 Մայիսի 2012 19:58
Աշխատավարձի չափերով Հայաստանում առաջատրն է ֆինանսական հատվածը
ԱրմԻնֆո. 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին, 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, միջին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 5.1%, կազմելով 115193 դրամ կամ 296 դոլար, իսկ միայն ապրիլին այս ցուցանիշն աճել է 1.1%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, բյուջետային հիմնարկներում մեկ աշխատողի միջին ամսական աշխատավարձը հունվար-ապրիլին տարեկան կտրվածքով աճել է 4.5%, մինչև 92307 դրամ կամ 237 դոլար, իսկ մասնավոր ընկերություններում հունվար-ապրիլին աշխատավարձը աճել է 5.3%, կազմելով 142700 դրամ կամ 367 դոլար: Միայն ապրիլին բյուջետային աշխատողների աշխատավարձն աճել է 0.9%, իսկ մասնավոր ընկերություններում` 1.2%:
Աղբյուրի համաձայն, աշխատավարձի չափերում շարունակում են գլխավորել ֆինանսական հատվածը և լեռնահումքային արդյունաբերությունը, որտեղ միջին աշխատավարձը ապրիլի 1-ի դրությամբ համապատասխանաբար կազմել է 352896 դրամ, ¥7.7% տարեկան աճ¤ և 257019 դրամ ¥5.8% տարեկան աճ¤: Ամենացած աշխատավարձերը գրանցվել ենմշակույթի, հանգստի և ժամանցի կազմակերպման ոլորտներում` 66232 դրամ, ինչպես նաև հասարակական սննդի ոլորտում` 78945 դրամ:
Երևանում միջին աշխատավարձը կազմել է 129829 դրամ, գրանցելով 6.1% տարեկան աճ, ընդ որում, ամենամեծ աշխատավարձերը գրանցվել են Կենտրոն համայնքում` 155993 դրամ, 8.6% տարեկան աճով: Մարզերից աշխատավարձերի չափերով առաջատարներն են Սյունիքը, Արմավիրը և Կոտայքը, համապատասխանաբար գրանցելով` 150987 դրամ, 100498 դրամ և 100268 դրամ: