Ուրբաթ, 1 Հունիսի 2012 16:04
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի ապրիլին աճել է 2 տոկոսով, մինչև 2.95 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի ապրիլին աճել է 2%, մայիսի 1-ին կազմելով 1.157 տրլն.դրամ կամ 2.95 մլն.դոլար: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշը աճել է 25.3%, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ ` 2.7%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը ապրիլին աճել է 29.1%, մայիսի 1-ի դրությամբ կազմելով 337.2 մլրդ.դրամ, ապրիլին աճելով 4.9%, տարեկան կտրվածքով` 18.2%: 
Դրամական զանգվածի կազմում դրամային ավանդների բաժինը կազմել է 28.1% կամ 326.2 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 42.7% կամ 493.7 մլրդ. դրամ:  
Հայաստանի դրամական զանգվածի կազմում արտաքին ակտիվները 2012 թվականի ապրիլին գրանցվել է 127.5 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, ամսական 51.5% խորացումով, իսկ 4 ամիսներին` մոտ 100 անգամ: Ներքին ակտիվներն ապրիլին աճել են 5.4%, տարեկան կտրվածքով աճելով 54.7%, դեկտեմբերի համեմատ` 13.8%, մայիսի 1-ի դրությամբ կազմելով 1.3 տրլն.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են 14.4 մլրդ.դրամ բացասական ցուցանիշով, ապրիլին նվազելով 36.4%, տարեկան կտրվածքով` 74%, իսկ դեկտեմբերի համեմաը` 32%:
Տնտեսության բաժինը կազմել է 1.5 տրլն. դրամ, ապրիլին աճելով 3%, առաջին չորդ ամիսներին` 10.7%, տարեկան կտրվածքով` 34.6%: Կազմակերպությունների բաժինը կազմել է 856.5 մլրդ.դրամ, ապրիլին աճելով 3%, իսկ տարեկան կտրվածքով` 38%: Տնային տնտեսությունների բաժինը կազմել է 567.6 մլրդ.դրամ, հաշվետու ամսում աճելով 3%, իսկ տարեկան կտրվածքով` 29.3%, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 21.2 մլրդ. դրամ, ապրիլին աճելով 3.5%, իսկ տարեկան կտրվածքով`60%: