Ուրբաթ, 1 Հունիսի 2012 17:53
2012 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքով գործարքնրը Հայաստանում կրճատվել են ավելի քան երրորդով
ԱրմԻնֆո. 2012 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքով գործարքնրը Հայաստանում կրճատվել են ավելի քան երրորդով, մինչև 37934 գործարք: Այս մասին են վկայում ՀՀ Կադաստրի պետական կոմիտեի տվյալները: Աղբյուրի համաձայն, մեկ տարում գործարքների ընդհանուր թիվը կրճատվել է 8.8%:
Անշրժ գույքով գործարքների առավելագույն բաժինը 2012-ի առաջին եռամսյակում տեղի է ունեցել մայրաքաղաքում` 34.4%: Մարզերից ամենակտիվն է եղել Կոտայքը` գործարքների ընդհանուր ծավալի 11.9%-ը, որին հաջորդում ն եզարքունիաի և լոռու մարզերը` 8.1%: Իսկ ամենապասիվ մարզն է եղել Վայոց Ձորը` 2.5%:
ործարքների ընդհանուր ծավալներում օտարման գործարքների բաժինն առաջին եռամսյակում կազմել են 27%, կրճատվելով 20.3%, մեկ տարում` աճելով 3% ¥10395 գործարք¤: Ժառանգության հետ կապված գործարքները կազմել են 13%, գրավադրման գործարքները` մոտ 11%, գույքի առաջնային գրանցման գործարքները` 8.3%, վարձակալությնա գործարքները` 5.2%: Իսկ այլ գործարքները կազմել են ընդհանուր գործարքների երրորդ մասը:
Երևանի բազմաբնարան շենքերում գործարքներն առաջին եռամսյակում կրճատվել են 13.8%, մարզերում` 12.8%: Մասնավոր տների վաճառքի գործարքները Հայաստանում առաջին եռամսյակում կրճատվել են 21.6%, Երևանում` 20.8%, իսկ մարզերում` 21.8%: