Երկուշաբթի, 4 Հունիսի 2012 18:53
Հունվար-ապրիլ ամիսներին հայկական բանկերի ավանդներն աճել են 6.9 տոկոսով, կազմելով 1.3 մլրդ.դրամ
ԱրմԻնֆո. Հայկական բանկերի կողմից ներգրավված ավանդները ապրիլին աճել են 1.9%, տարկան կտրվածքով` 38.4%, իսկ հունվար-ապրիլին` 6.5%, 2012 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմելով 1.033 մլրդ.դրամ կամ 2.634 մլրդ.դոլար:
Ներգրավված ավանդների ծավալներում դրամով ավանդները աճել է 31.7% կամ 327.4 մլրդ.դրամ, կամ $ 834,8 մլն (ապրիլի անկումը` 0.2%, տարեկան աճը` 50.2%, իսկ դեկտեմբերի համեմատ` 6 3%), արտարժույթով ավանդների բաժինը` 68,3% կամ $ 1,8 մլրդ, կամ 705.9 մլրդ դրամ (ամսական աճը` ավելի քան 2.9%, տարեկան աճը` 33.5%, դեկտեմբերի համեմատ` 6, 7%): Դրամային ավանդների տեսակարար կշիռը ընդհանուր ավանդների կազմում ապրիլին նվազել է 0.6 կետով, իսկ արտարժույթով ավանդների տեսակարար կշիռը բարձրացել է 0.7 կետով:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 22.4% կամ 231.1 մլրդ դրամ, ¥ապրիլին աճելով 5.4%, տարեկան կտրվածքով` 83.8%, 4 ամիսներին` 4.2%): Դրանց կազմում դրամային ավանդներն ապրիլին աճել են 5,2%, մինչև 15.6 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 84.4%, դեկտեմբերի համեմատ` 3,4%, իսկ արտարժույթով ավանդների ծավալն աճել է 5.5% (տարեկան աճը`83.8%, իսկ 4 ամսվա աճը` 4.2%), կազմելով 215.5 մլրդ դրամ:
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 77.6% կամ 802.1 մլրդ դրամ, որից 311.8 մլրդ.դրամ կազմել են դրամով ավանդները, իսկ արտարժույթով ավանդները կազմել են 490.3 մլրդ դրամով: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդների բաժինը կազմել է 34.6% կամ 278 մլրդ.դրամ (ապրիլի աճը` 2%, իսկ տարեկան աճը` 26.6%), իսկ ժամկետային ավանդների բաժինը` 65,4% կամ 524,1 մլրդ դրամ ( ապրիլի աճը` 0,3%, 4 ամիսներին` 9.8%, տարեկան աճը` 30,6%):
Բնակչության ավանդների մնացորդը 2012 թվականի մայիսի 1-ի դրությամբ կազմել է 517 մլրդ դրամ ($ 1,3 մլրդ), ամսական կտրվածքով աճելով 0.3%, տարեկան աճը` 32.2%, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 6.9 %:
Ըստ աղբյուրի, դրամով ավանդների տոկոսադրույքներն 2012-ի ապրիլին աճել են 8.55%, մինչև 8.96%, տարեկան կտրվածքով նվազելով 0,4 կետով, իսկ 2011-ի դեկտեմբերի համեմատ` 1.3 կետով: