Երեքշաբթի, 5 Հունիսի 2012 14:54
Հայաստանի բանկերի Ժամկետանց վարկերը հունվար-ապրիլ ամիսներին աճել են 10.2տոկոսով, մինչև 16,3 միլիոն դոլար
ԱրմԻնֆո. . Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2012 թվականի ապրիլին աճել են 3%, մայիսի 1-ին կազմելով 1.4 տրլն.դրամ ($ 3,6 մլրդ): Տարեկան կտրվածքով այս ցուցանիշն ավելացել է 30.7%, իսկ 2011 թվականի դեկտեմբերի համեմատ` 9.7%: Առանդ երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումների ծավալը կազմել է 1.366 տրլն.դրամ ($ 3,5 մլրդ) հաշվետու ամսում աճելով 3.7%, տարեկան կտրվածքով` 36.7%, իսկ հունվար-ապրիլ ամիսներին` 9,3%:
Ըստ ՀՀ կենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի), դրամով վարկերի բաժինը կազմել է 37.1% կամ 507.3 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 62,9% կամ 859.2 մլրդ դրամ: Դրամային վարկավորումն ապրիլին աճել է 3,3%, տարեկան կտրվածքով` 25.4%, իսկ հունվար-ապրիլին` 5.2%: Արտարժութային վարկավորումը հաշվետու ամսում աճել է 3.9%, տարեկան կտրվածով` 44.3%, իսկ հունվար-ապրիլին` 11.9%:
Բանկերի վարկերի կազմում 2012-ի մայիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի բաժինը կազմել է 1.4%, կամ 19 մլրդ.դրամ ($ 48,5 մլն), ժամկետանց վարկերի բաժինը` 0,5% կամ 6.4 մլրդ դրամ ($ 16,3 մլն): Երկարաձգված վարկերի ծավալն ապրիլին կրճատվել է 14.3% (տարեկան կտրվածքով` 536.%, իսկ դեկտեմբերի համեմատ` 9,5%): Ժամկետանց վարկերի ծավալն ապրիլին նվազել է 10.3% (տարեկան կտրվածքով աճել է 50.8%, իսկ հունվար-ապրիլին`10.2%):
Երկարաձգված վարկերի կազմում ամենամեծ ծավալները գրանցվել են կարճաժամկետ վարկերի գծով` 71% կամ 19 մլրդ դրամ: Ժամկետանց վարկերի պրտֆելում կարճաժամկետ վարկերը կազմել են 99,2%:
Ըստ աղբյուրի, Հայաստանի բանկերի դրամով վարկավորման տոկոսադրույքները 2012 թվականի ապրիլին աճել են 0.27 կետով, իսկ տարեկան կտրվածքով` մեկ կետով (հունվար-ապրիլին աճելով 0.32 կետով), մայիսի 1-ին գրանցելով 18.01% ցուցանիշ: