Երեքշաբթի, 5 Հունիսի 2012 15:28
Հայաստանի բանկերի հաճախորդների թիվը 2012 թվականի հունվար-ապրիլ ամիսներին աճել է 8.2տոկոսով, մինչև 1,4 միլիոն դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2012 թվականի մայիսի 1-ին կազմել է 1370989 ֆիզիկական 69776 իրավաբանական անձ: ԸստԿենտրոնական բանկի նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ընդհանուր առմամբ, 1440765 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 1709781 հաշիվներ, որոնցից 1588245-ը եղել են ֆիզիկական անձանց, իսկ 121,536-ը` իրավաբանական անձանց հաշիվներ:
Ըստ աղբյուրի, 2012-ի ապրիլին Հայաստանի բանկերի հաճախորդների բազայն աճել է 1,9% կամ 26,413 հաճախորդով, տարեկան կտրվածքով աճելով 22% կամ 259,483 հաճախորդով, իսկ հունվար-ապրիլին` 8.2% կամ 118.477 հաճախորդով: Ընդ որում, ֆիզիկական անձանց թիվն ապրիլին ավելացել է 2% կամ 26643-ով (հունվար-ապրիլին` 9.4% կամ 118119 հաճախորդ, տարեկան կտրվածքով` 23.1% կամ 257622 հաճախորդ), իսկ իրավաբանական անձանց թիվը նվազել է 0.3% կամ 230-ով (տարեկան աճը` 2.7% կամ 1861 հաճախորդ, իսկ հունվար-ապրիլին` 0,5% կամ 358 հաճախորդ):
2012-ի ապրիլին իրավաբանական և ֆիզիկական անձանց բացված հաշիվների թիվը Հայաստանի բանկերում կրճատվել է 26% կամ 601,838-ով, տարեկան կտրվածքով կրճատվելով 9.2% կամ 172,550-ով, իսկ հունվար-ապրիլին` 20% կամ 426,738-ով: Ընդ որում, հաշվետու ժամանակահատվածում իրավաբանական անձանց հաշիվները կրճատվել են 17.5% կամ 25,744-ով (տարեկան անկումը` 10.3% կամ 13,977, իսկ հունվար- ապրիլի անկումը` 15.9% կամ 23,037), իսկ ֆիզիկական անձանց հաշիվները` 26.6% կամ 576,094-ով (տարեկան անկումը` 9% կամ 158.573, իսկ հունվար-ապրիլի անկումը` 20.3% կամ 403,701):