Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012 15:54
Հայաստանի քարտային շուկայում MasterCard քարտերն աստիճանաբար սկսում են նեղել Visa քարտերին
ԱրմԻնֆո. Հայաստանի բանկերը 2012 թվականի մայիսին ընդհանուր հաշվով թողարկել են 29925 քարտ, գրանցելով տարեկան 56.9% աճ: Ընդհանուր առմամբ, մայիսի վերջին ակտիվ քարտերի ընդհանուր քանակը կազմել է 858.8 հազար, նախորդ տարվա 634.5 հազարի փոխարեն:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, մայիսին թողարկվել է 11099MasterCard քարտ, գրանցելով տարեկան մոտ քառակի աճ, 9928 ArCa քարտ, տարեկան 8.4% աճով և 8071 Visa քարտ, տարեկան 51.1% աճով:
Ակտիվ քարտերի կազմում տարեկան աճով առաջատարն է MasterCard-ը` 47.1%, մինչև 195.4 հազար քարտ, որին հաջորդում են ArCa քարտերը` 35.3%, մինչև 437.8 հազար և Visa քարտերը` 26.7%, մինչև 225.6 հաազար քարտ:
Ըստ ArCa-ի տվյալների, մայիսին գործարքներ են կատարվել 582.5 հազ.քարտերով կամ ակտիվ քարտերի 68%-ով, մասնավորապես, 314.8 հազար ArCa քարտերով, տարեկան 34.3% աճով, 140 հազար Visa քարտերով, 29.3% տարեկան աճով և 127.7 հազար MasterCard քարտերով, տարեկան կրկնակի աճով: