Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012 16:04
Հայաստանում բժշկական ապահովագրության հատվածը բյուջետայինների շնորհիվ գրեթե քառապատկվել է
ԱրմԻնֆո. Հայաստանում բժշկական ապահովագրության հատվածը, պետծառայողների պետական ծրագրի սոցիալական փաթեթի ներդրման շնորհիվ գրեթե քառապատկվել է: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագարկան ընկերությունների Ռենկինգի, 2012-ի առաջին եռամսյակում Հայաստանի 7 ապահովագրական ընկերությունները բուժպահովագրության գծով հավաքագրել են 2.4 մլրդ.դրամ կամ 5.8 մլն.դոլար, տարեսկզբից գրանցելով 61% աճ:
Ըստ Ռենկինգի, 2012-ի առաջին եռամսյակում 7 ընկերությունների շարքում ապահովագրության այս տեսակով առաջատարն է ՌԵՍՈ ընկերությունը` 666.7 մլն.դրամ, տարեկան կտրվածքով գրանցելով 100-ապատիկ աճ: Երկրորդ տեղում է ՙԻՆՈ Արմենիան՚` 519.5 մլն.դրամ, երրորդն է ՙՌոսգոսստրախ Արամենիան՚` 408.5 մլն.դրամ: Իսկ Կասկադ ինշուրանսը գրանցել է 323.2 մլն.դրամ ցուցանիշ: Նշենք, որ առաջին եռամսյակի վերջին կավարտվի ԻՆՈ Արմենիայի և Կասկադ Ինշունարսի միաձուլումը: Առաջատարների հնգյակում է նաև ՙարանտ Լիմենսը՚` 301.8 մլն.դրամ ցուցանիշով: Ամենափոքր ծավալներն է գրանցել ՌԱՍԿՈ-ն` 27.3 մլն.դրամ, իսկ ՍԻԼ Ինշուրանսը չի մասնակցում վերոնշյալ ծրագրին:
Նշենք, որ 2012 թվականի առաջին եռամսյակում 7 ընկերությունները բժշկական ապահովագրությնա գծով իրականացրել են 229.2 մլն.դրամի ապահովագրական հատուցում, գրանցելով տարեկան 21% աճ: