Չորեքշաբթի, 13 Հունիսի 2012 17:07
Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում կատարված տրանսակցիաների մոտ 74%-ը եղել են բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքներ
ԱրմԻնֆո. Հայաստանի պլաստիկ քարտերի շուկայում կատարված տրանսակցիաների մոտ 73.96%-ը եղել են բանկոմատների միջոցով կանխիկացման գործարքներ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Armenian Card-ից, երկրորդ տեղում են POS-թերմինալների միջոցով կանխիկացման գործարքները`14.95%: Իսկ պլաստիկ քարտերով անկանխիկ գործարքների բաժինը կազմել է 11.09%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ համակարգում գործող POS-թերմինալների քանակը կազմել է 5263, գրանցելով տարեկան 35.4% աճ: Մասնավորապես, 518 POS-տերմինալներ տեղակայված են կանխիկացման կետերում: Բանկոմատբների քանակը եղել է 889, գրանցելով տարեկան 21.8% աճ: Դրա հետ մեկտեղ, բոլոր բանկոմատներն էլ սպասարկում են ArCa տեղական քարտերը, 802-ը սպասարկում են նաև MasterCard քարտերը, իսկ 792-ը` նաև Visa քարտերը:
Ըստ ArCa տվյալների, գրանցված առևտրի կետերի քանակը հունիսի 1-ին կազմել է 4267 (տարեկան աճը`41.2%): Այդ կետերում տեղադրված են 4745 POS-թերմինալներ (տարեկան աճը`38.3%), որոնցից գործարքներ են իրականացվել միայն 3443 POS-տերմինալներով: Տարեկան կտրվածքով ՙաշխատած՚ POS-թերմինալների բաժինը նվազել է` 89.8%-ից մինչև 80.7%: