Ուրբաթ, 15 Հունիսի 2012 19:11
Եվրոգոտու պարտքային պրոբլեմների լույսի ներքո վերջին ամսում հայկական դրամը դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.5 տոկոսով
ԱրմԻնֆո. Հայաստանի արժույթի շուկայում 2012 թվականի մայիսին գրանցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 1.48% արժեզրկում, փոխարժեքը ձևավորելով 397.92 դրամ/դոլար մակարդակում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, ՀՀ դրամի արժեզրկումը հիմնականում պայմանավորված է եղել մեր երկրի գլխավոր գործընկերների` Ռուսաստանի և ԵՄ երկրների արժույթների ռեվալվացիայով, կապված Եվրոգոտու պարտքային պրոբլեմների շուրջ քաղաքական անորոշությունների խորացման հետ:
Մինչդեռ, եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի փոխարժեքը մայիսին ռեվալվացվեց 1.37%-ով, մինչև 509.01 dr/1EUR, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 3.1%, մինչեւ 12.89 դրամ/ռուբլի:
Ըստ աղբյուրի, առաջնային շուկայում մինչև մեկ տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի միջին եկամտաբերությունը կազմել է 8,96%, իսկ միջբանկային շուկայում ռեպո տոկոսադրույքը կազմել է 9,45%: Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը կազմել է 9,08%:
Նշենք, որ ԿԲ խորհուրդը հունիսի 5-ին հերթական անգամ պահպանեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը է 8% մակարդակում, իսկ Լոմբարդային և ներգրավվծ ավանդների տոկոսադրույքները համապատասխանաբար սահմանվեցին 5% և 5.5% մակարդակներում: