Ուրբաթ, 15 Հունիսի 2012 19:34
Հայաստանում պահպանվում են տնտեսության վարկավորման բարձր տեմպերը` 32.4%
ԱրմԻնֆո. Հայաստանում պահպանվում են տնտեսության վարկավորման աճի բարձր տեմպերը, մայիսի վերջին հասնելով 32.4%-ի: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Ըստ աղբյուրի, դրամային զանգվածը տարեկան կտրվածքով աճել է 25.4%, իսկ դրամական զանգվածը` 24.4%: Դրանց կազմում դրամային ավանդների տարկան աճը կազմել է 38,8%, իսկ արտարժութային ավանդների աճը` 23,1% (կամ
14,3%, բացառելով փոխարժեքի փոփոխությունների ազդեցությունը): Չնայած դոլարիզացիայի մակարդակի ամսական 1.4 կետով ¥կամ 3.4%¤աճին, տարեկան կտրվածքով գրանցվել է այս ցուցանիշի 0.5 կետի անկում (կամ 1%):
Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, դրամական և դրամային զանգվածները 2012 կաճեն համապատասխանաբար` 17.6% և 21.1%: Դրամական բազայի աճը կկազմի 8%: Շրջանառվող դրամկան կանխիկ միջոցներն ընթացիկ տարում կավելանան 13.3%: Դրամային ավանդների ծավալը կավելանա 30%, արտարժույթի ավանդների ծավալը կկազմի 12.6%: Արդյունքում, դոլարիզացիայի մակարդակը տնտեսության համատեքստում տարեկան կտրվածքով կիջնի 4.2%,իսկ մոնետիզացիայի մակարդակը կաճի ավելի քան 10%: Տնտեսության վարկավորման ծավալները կաճեն 20.2% (270 մլրդ դրամով): Ընդ որում, 2012 թվականի համար կանխատեսվող աճի տեմպերը հիմնականում կապահովվեն հիփոթեքի և ՓՄՁ վարկավորման հաշվին: