Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012 18:36
ԱՊՀ երկրների փորձագետները կենսաթոշակային միասնական տարածության ստեղծումը համարում են ՙգեղեցիկ, բայց անհավանական գաղափար՚
ԱրմԻնֆո. ԱՊՀ Կենսաթոշակային միասնական տարածության ստեղծումը գեղեցիկ գաղափար է, բայց ժամանակից շուտ է ու անհավանական: Նման եզրակացության են հանգել ԱՊՀ երկրների փորձագետները, Երևանում կայացած Երևան-Մոսկվա-Կիև-Քիշնև-Աստանա տեսակամուրջի ընթացքում: Հայկական կողմից տեսակամուրջին մասնակցել է ՙԱյլընտրանք՚ հետազոտական կենտրոնի հիմնադիր, տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը:
Հայ փորձագետը նույնպես, գաղափարը համարել է գեղեցիկ, սակայն նշելով, որ ներկայումս այն իրատեսական չէ: ՙՄիասնական կենսաթոշակային տարածություն ստեղծելու համար հարկավոր է հաղթահարել տնտեսական ինտեգրման մի քանի փուլեր, որոնք են` ազատ առևտրի միասնական գոտին, մաքսային միությունը, ընդհանուր շուկան, տնտեսական և քաղաքական համագործակցությունն ԱՊՀ երկրների միջև՚: Նա նշել է, որ ետխորհրդային ոչ մի երկրում գոյություն չունի արդյունավետ գործող կենսաթոշակային համակարգ, որի շրջանակներում կենսաթոշակային ակտիվներից գոյացած կուտակային տոկոսը գերազանցեր ինֆլյացիայի աճի տեմպերը: Նա ԱՊՀ երկրների փորձագետներին խորհուրդ է տվել ծանոթանալ 20 տարի առաջ չիլիացի ռեֆորմատոր Խոսե Պինյերայի առաջարկած կենսաթոշակային պահովման մոդելին:
Ուկրաինացի փորձագետները միասնական կենսաթոշակային տարածության ստեղծումը համարել են մի փոքր տարօրինակ: Ըստ նրանց, ազգային կենսաթոշակային համակարգերի ինտեգրումը կարող է տեղի ունենալ միասնական տնտեսական տարածության մեջ և միասնական սոցիալ-աշխատանքային հարաբերություններում: Հակառակ դեպքում, գաղափարը դառնում է անիմաստ, չնայած, նրանց համոզմամբ, այն անհրաժեշտություն է:
Ուկրաինացիները նշել են միասնական բյուջետային քաղաքականության և միասնական կենսաթոշակային համակարգերի բացակայությունը, նշելով որ հարցը կարևոր է նաև այն առումով, թե կարժանանանա± արդյոք քաղաքական էլիտայի և բնակչության աջակցոթյանը: Ուկրաինացի փորձագետների կարծիքը կիսում են նաև մոլդովացիները, գտնելով, որ դա երկարատև գործընթաց է և հարկավոր է սկեսել պրագմատիկ քայլերից:
Մոսկվացի փորձագետների կողմից հնչել են մի փոքր այլ կոչեր: Մանսավորապես, ՙԿենսաթոշակային փողեր՚ ամսագրի գլխավոր խմբագիր Ալեքսանդր Խաչիյանը գտնում է, որ գաղափարն անհրաժեշտություն է բոլոր մասնակիցների համար: Նրա կարծիքով, քննարկելով այս թեման անհրաժեշտ է ղեկավարվել երկարաժամկետ նպատակներով, դիտարկելով այն ապա ձեռքբերումների համատեքստում:
Տեսակամուրջի ընթացքում փորձագետներն անդրադարձել են նաև գաղափարի իրականացման ֆինանսական բաղադրիչին` թե ո±վ որքան կվճարի նշված գաղափարի իրականացման համար: Այս հարցերին փորձագետները պատասխան չեն գտել: