Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012 19:44
Ամերիաբանկը Երևան Սիթիի մշտական հաճախորդների համար փողարկում է համատեղ քարտ
ԱրմԻնֆո. Ամերիաբանկը և Երևան Սիթի սուպերմարքեթների ցանցը 2012թ. հունիսի 18-ից թողարկում են համատեղ վճարային քարտ, որը հնարավորություն կտա Երևան Սիթիի հավատարիմ հաճախորդներին իրենց բոնուսային քարտը փոխարինել համատեղ վճարային քարտով և օգտագործել Ամերիաբանկի կողմից տրվող կից վարկային գիծը նշված սուպերմարքեթների ցանցում գնումներ իրականացնելիս:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
քարտը պահպանել է նաև ցանցում բոնուսներ կուտակելու հնարավորությունը: Այսպիսով այն ամփոփում է ոլորտների երկու առաջատար ընկերությունների առավելությունները մեկ քարտում:
Քարտը ստանալ ցանկացողները կարող են ձևակերպել այն հենց սուպերմարքեթում` մոտենալով տարածքում տեղադրված Ամերիաբանկի բրենդավորված տաղավարներին:
Մանրակրկիտ մշակված ծրագրի շրջանակներում մինչև տարեվերջ նախատեսվում է թողարկել ավելի քան 10,000 համատեղ վճարային քարտ:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` ՙՀայաստանի բանկերը քարտային բիզնեսում՚ Տեղեկագրի, 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկի ակտիվ քարտերի թիվն անցել է 31 հազարից, որտեղ ArCa քարտերը կազմել են 3 հազար, Visa քարտերը` 22 հազար, իսկ MasterCard քարտերը` 6 հազար: Բանկի ակտիվ քարտերի թիվը տարեկան կտրվածքով աճել է 61.2%, հիմնականում Visa քարտերի 93.5% և MasterCard քարտերի` 33.6% աճի շնորհիվ: Բանկի քարտերով տրանսակցիաների թիվը 2011 թվականին աճել է մոտ 83%, անցնելով 52 մլրդ.դրամից: 2012 թվականի ապրիլի 1-ի դրությամբ Ամերիաբանկի POS-թերմինալների թիվը կազմել է 550 ¥56% տարեկան աճով¤ իսկ բանկոմատներինը` 56 ¥25% տարեկան աճով¤: