Չորեքշաբթի, 20 Հունիսի 2012 21:36
Հայաստանում սպառողների վստահությունն ընթացիկ պայմաններում լավատեսական է, իսկ խորացող հեռանկարում` հոռետեսական
ԱրմԻնֆո. Հայաստանում սպառողների վստահության ինդեքսը 2012 թվականի երկրորդ եռամսյակում նվազել է 106.7%-ից մինչև 101.5%, իսկ տարեկան կտրվածքով` կազմել է 100.4% (նախորդ տարվա 101,3% փոխարեն): Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, սպառողների վստահության ցուցանիշը տարեկան 0.4% աճը հաջորդել է նախորդ եռամսյակում գրանցված 3.5% աճին:
Ըստ աղբյուրի, ինդեքսի բաղադրիչներն են` ընթացիկ պայմանների ենթաինդեքսը հաշվետու եռամսյակում տարեկան կտրվածքով աճել է 104.3%, մինչև 106.2%, իսկ եռամսյակային կտրվածքով նվազել է 103.3%, մինչև 101.6%: Ընդ որում, սպառողների վստահության ինդեքսի բաղադրիչը` ապա պայմաների ենթաինդեքսը գրանցել է տարեկան նվազում` 99.4%-ից մինչև 96.3%, 2-րդ եռամսյակում դանդաղելով` 109.5%-ից մինչև 101.4%:
Ի դեպ, ընթացիկ պայմանների ենթաինդեքսի զգալի աճը (12.4%) նշվել է եկամուտների փոփոխության գծով, 2-րդ եռամսյակում կազմելով 117.4%: Խոշոր գնումների իրականացման փաստով տարեկան ենթաինդեքսը կազմել է 102,9%, իսկ եռամսյակային ենթաինդեքսը կազմել է 87.5%: Տնային տնտեսությունների կողմից ներկայիս տնտեսական իրավիճակի գնահատման ենթաինդեքսը տարեկան կտրվածքով կազմել է 103.1%, երկրորդ եռամսյակում կազմելով 108.6%:
Ապագա պայմանների ինդեքսի բոլոր բաղադրիչները տարեկան կտրվածքով նվազել են, իսկ եռամսյակային կտրվածքով անկում է գրանցվել միայն ընտանիքում զբաղվածության ենթաինդեքսով` 113%-ից մինչև 96.5%: Խոշոր գներ իրականացնելու հնարավորության ենթաինդեքսը հաջորդ եռամսյակում տարեկան կտրվածքով կազմել է 64.6%, իսկ եռամսյակային կտրվածքով`106.6%: Եկամուտների փոփոխության ակնկալիքները հաջորդ եռամսյակում շարունակում են մնալ հոռետեսական, գրանցելով տարեկան անկում` 100.2%-ից մինչև 97.3%, իսկ եռամսյակային աճի 124.3%-ից մինչև 101.4% դանդաղման պայմաններում:
Հիշեցնենք, որ հարցումերը ՀՀ կենտրոնական բանկի կողմից անց են կացվում 2005 թվականից, կոչված են գնահատելու ներկայիս տնտեսական իրավիճակն ու սպասումները: Ինդեքսների հաշվարկի մեթոդաբանությունը հիմնված է Conference Board (ԱՄՆ) և երմանական IFO ինստիտուտի ինստիտուտի կողմից մշակված սկզբունքների վրա: