Ուրբաթ, 22 Հունիսի 2012 15:18
ՙԱնելիք Բանկն՚ իր հաճախորդներին Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր է առաջարկում առավել մատչելի սակագներով
ԱրմԻնֆո: ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ 2012 թվականի հունիսի 11-ից հաճախորդներին առաջարկում է առավել մատչելի սակագներով  Visa և MasterCard միջազգային պլաստիկ քարտեր: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այսուհետ, հաճախորդները  Visa Classic  և   MasterCard Standard քարտերը կարող են ձեռք բերել 4000 ՀՀ դրամ տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, իսկ Visa, MasterCard Gold և Business  քարտերը` 10.000 ՀՀ դրամ  տարեկան սպասարկմամբ և չնվազող մնացորդով, նախկին 15,000 ՀՀ դրամ  տարեկան սպասարկման և 40,000 ՀՀ դրամ  չնվազող մնացորդի փոխարեն: Իջեցվել են նաև  Visa Electron և Cirrus Maestro միջազգային պլաստիկ քարտերի սակագները` դրանց համար սահմանելով 2500 դրամ չնվազող մնացորդ և տարեկան սպասարկում: Բացի սակագների փոփոխություններից, Բանկը 2012 թվականին պլաստիկ քարտերի հետ կապված հաճախորդներին է առաջարկելու մի շարք նորություններ: 
Աղբյուրի համաձայն, ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ 2012 թվականին մի շարք անակնկալներ է նախատեսել իր հաճախորդների համար: ՙՔարտային շուկայում մենք կատարել ենք մարքեթինգային վերլուծություն և հաշվի առնելով բնակչության նախասիրությունները`  մենք առաջիկայում կառաջարկենք մի շարք նոր քարտային պրոդուկտներ: Արդեն /սույն թվականի մայիսի 21-ից /շուկա ենք հանել եդեոն Ռիխտեր դեղատների և ՍԹԱՐ առևտրային ցանցի հետ համատեղ նոր ՙՀոգատար՚ ArCa  Classic քարտերը, որոնք քարտապանին հնարավորություն են տալիս  ստանալ 5% զեղչ ՙեդեոն Ռիխտեր՚ դեղատների ցանցում, ինչպես նաև` դառնալ Սթար ակումբի անդամ և ստանալ հավելյալ 10%  կուտակային միավորներ` ի լրումն եռամսյակի ընթացքում իրենց կուտակած միավորների և օգտվել մի շարք այլ առավելություններից՚, - ասել է ՙԱնելիք Բանկ՚ ՓԲԸ մարքեթինգի և հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանը: Նրա հավաստմամբ, բացի այդ, նախատեսվում է  քարտային ուրիշ նոր պրոդուկտների ներմուծում, որոնց մասին բնակչությանը կտեղեկացվի առաջիկայում: