Ուրբաթ, 22 Հունիսի 2012 15:39

Հայաստանի ԿԲ շրջանառության մեջ է դնում 5 հազար, 10 հազար եւ 20 հազար դրամ անվանական արժեքներով նոր թղթադրամներ


ԱրմԻնֆո: Հայաստանի կենտրոնական բանկը հունիսի 25-ից շրջանառության մեջ է դնում 5 հազար, 10 հազար եւ 20 հազար դրամ անվանական արժեքներով 2012 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, հինգ հազար դրամ անվանական արժեքով 1999, 2003 եւ 2009 թ., տասը հազար դրամ անվանական արժեքով 2003, 2006 եւ 2008 թ., ինչպես նաև քսան հազար դրամ անվանական արժեքով 1999, 2007 եւ 2009 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները մնում են շրջանառության մեջ առանց սահմանափակումների: