Շաբաթ, 30 Հունիսի 2012 15:30
Հայաստանի դրամական բազան 2012 թ. մայիսին աճել է 18.7% մինչև 1.4 մլրդ.դոլար
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական բազան 2012 թվականի մայիսին աճել է 1.5% ¥9.13 մլրդ.դրամով¤, 2012 թվականի հունիսի 1-ին կազմելով 580.3 մլրդ.դրամ կամ 1.4 մլրդ. դոլար: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, տարեկան կտրվածքով Հայաստանի դրամական բազան ավելացել է 18.7%:
Դրամական բազայի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ դրամական միջոցների ծավալը 2012 թվականի մայիսին կրճատվել է 0.1%, հունիսի 1-ին կազմելով 378.3 մլրդ.դրամ, գրանցելով տարեկան 14.4% աճ, իսկ դեկտեմբերի համեմատ` 5% անկում: Դրամական պարտադիր պահուստների տեսակարար կշիռը դրամական բազայի ընդհանուր ծավալներում կազմել է 28.2% կամ 163.6 մլրդ.դրամ, մայիսին կրճատվելով 4.1%, տարեկան կտրվածքով աճելով 82%: Արտարժույթով պարտադիր պահուստների բաժինը կազմել է ընդհանուր դրամական բազայի 5.5%-ը կամ 31.9 մլրդ.դրամ, հաշվետու ամսում նվազելով 3.3%, տարեկան կտրվածքով` 42.9%:
Աղբյուրի տվյալներով, արտաքին պահուստների չափերը ¥առանց մասնավորեցված միջոցների հաշվառման¤ 2012 թվականի մայիսին կրճատվել են 2.5%, մինչև 368 մլրդ. դրամ, իսկ տարեկան կտրվածքով նվազել`1.9%: Ներքին ակտիվների չափերը մայիսին նվազել են 7.9%, հունիսի 1-ին կազմելով 212.3 մլրդ. դրամ, տարեկան կտրվածով աճելով 86.7%:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջների գծով արձանագրվել է 83.8 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, մեկ ամսում նվազելով 17.6%, տարեկան կտրվածքով` 7.3%: Բանկերի հանդեպ պահանջները մայիսին կրճատվել են 5.8%, մինչև 117.5 մլրդ.դրամ, տարեկան 43.6% աճով: Ներքին ակտիվների ընդհանուր կազմում ռեպո-պայմանագրերի ծավալները մայիսին կրճատվել են 51.8%, մինչև 20.8 մլրդ. դրամ, տարեկան կտրվածքով աճել են ավելի քան 2 անգամ: