Շաբաթ, 30 Հունիսի 2012 15:30
Հայաստանի դրամական զանգվածը 2012 թ.մայիսի աճել է 23.9%, մինչև 2.9 մլրդ. դրամ
ԱրմԻնֆո. Հայաստանի դրամական զանգվածը 2012 թվականի մայիսին աճել է 1.5%, հունիսի 1-ին կազմելով 1.175 տրլն.դրամ կամ 2.9 մլրդ.դոլար: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշը աճել է 25.3%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների համաձայն, դրամական զանգվածի կազմում բանկային համակարգից դուրս կանխիկ միջոցների ծավալը մայիսին աճել է 28.6%, հունիսի 1-ի դրությամբ կազմելով 335.8 մլրդ.դրամ, մայիսին աճելով 0.4%, տարեկան կտրվածքով` 14.2%:
Դրամական զանգվածի կազմում դրամային ավանդների բաժինը կազմել է 27.6% կամ 324.4 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով ավանդների բաժինը կազմել է 43.8% կամ 514.7 մլրդ. դրամ:
Հայաստանի դրամական զանգվածի կազմում արտաքին զուտ ակտիվները 2012 թվականի մայիսին գրանցվել է 138.8 մլրդ.դրամի բացասական ցուցանիշ, ամսական 8.9% խորացումով, գրանցելով դրական մակարդակի դեպի բացասական մակարդակ էական անկում: Ներքին ակտիվները մայիսին աճել են 2.3%, տարեկան կտրվածքով աճելով 47.5%, մինչև 1.314 տրլն.դրամ:
Ներքին ակտիվների կազմում կառավարության հանդեպ պահանջները գրանցվել են 38.8 մլրդ.դրամ բացասական ցուցանիշով, մայիսին խորանալով 2.7 անգամ, տարեկան կտրվածքով նվազելով 23.5%:
Տնտեսության բաժինը կազմել է 1.52 տրլն. դրամ: Այս ցուցանիշը մայիսին աճել է 3.5%, տարեկան կտրվածքով աճելով` 33.7%: Կազմակերպությունների բաժինը կազմել է 887.5 մլրդ.դրամ, մայիսին աճելով 3.6%, իսկ տարեկան կտրվածքով` 36.5%: Տնային տնտեսությունների բաժինը կազմել է 587.8 մլրդ.դրամ, հաշվետու ամսում աճելով 3.6%, իսկ տարեկան կտրվածքով` 29.3%, իսկ ոչ առետրային կազմակերպությունների բաժինը` 21.9 մլրդ. դրամ, մայիսին աճելով 3.2%, իսկ տարեկան կտրվածքով`69.3%: