Երկուշաբթի, 2 Հուլիսի 2012 11:23
Հայաստանի բանկերում բնակչության ավանդների ծավալները մայիսին աճել են 4.3 %
ԱրմԻնֆո. Հայաստանի առևտրային բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը 2012 թվականի մայիսին աճել են 2.2%, իսկ տարեկան կտրվածքով` 39.4%, 2012 թվականի հունիսի 1-ին կազմելով 1.056 տրլն.դրամ կամ 2.6 մլրդ. դոլար:
Ներգրավված ավանդների կազմում ՀՀ դրամով ներգրավված ավանդների բաժինը կազմել է 31.2% կամ 329.6 մլրդ. դրամ (812.5 մլն. դոլար), մայիսին աճելով 0.7%, իսկ տարեկան կտրվածքով` 44.1%: Իսկ արտարժույթով ներգրավված ավանդների ծավալներն կազմել են 68.8% կամ 1.8 մլրդ.դոլար (726.4 մլրդ. դրամ) մայիսին աճելով 2.9%, իսկ տարեկան կտրվածքով` 37.4%: ՀՀ դրամով ավանդների տեսակարար կշիռը ավանդների ընդհանուր կազմում 2012 թվականի մայիսին կրճատվել է 0.5 տոկոսային կետով, իսկ արտարժույթով ավանդնրի տսակարար կշիռը` աճել է 0.5 տոկոսային կետով:
ՀՀ ԿԲ նախնական տվյալներով, որոնք Արմինֆո գործակալությանն է տրամադրվել
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից, ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 21.2% կամ 223.9 մլրդ.դրամ ¥մայիսի անկումը կազմել է 3.1%, իսկ տարեկան աանկումը` 86.6%¤: Դրանց կազմում դրամային ավանդները մայիսի աճել են 1.2%, մինչև 15.8 մլրդ.դրամ ¥տարեկան աճը` 83.8%¤, իսկ արտարժույթով ավանդները կրճատվել են 3.4% ¥տարեկան աճը` 86.9%¤, կազմելով 208.1 մլրդ. դրամ
Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 78.8% կամ 832.2 մլրդ.դրամ, որտեղ 313.9 մլրդ.դրամը կազմել են ՀՀ դրամով ներգրավված ավանդները, իսկ 518.3 մլրդ. դրամը` արտարժույթով ներգրավված ավանդները: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների կազմում ցպահանջ ավանդները կազմել են 33.2% կամ 276.2 մլրդ.դրամ, իսկ ժամկետային ավանդները` 66.8% կամ 556 մլրդ.դրամ:
Բնակչության ավանդների մնացորդը բանկերում 2012-ի հունիսի 1-ին կազմել է 539 մլրդ.դրամ, կամ 1.33 մլրդ.դոլար, ամսական կտրվածքով աճելով 4.3%, իսկ տարեկան կտրվածքով` 36.6%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մայիսին ՀՀ դրամով ներգրավված ավանդների տարեկան տոկոսադրույքներն իջել են 0.19 կետով, մինչև 9.15%, իսկ տարեկան կտրվածքով` 0.07 տոկոսային կետով: