Երկուշաբթի, 2 Հուլիսի 2012 11:24
2012 թվականի մայիսին Հայաստանի բանկերի երկարաձգված վարկերի ծավալներն աճել է 36.2 տոկոսով, իսկ ժամկետանց վարկերի ծավալները` 3.7 տոկոսով
ԱրմԻնֆո. 2012 թվականի մայիսին Հայաստանի բանկերի վարկային ներդրումներն աճել են 3.7%, հունիսի 1-ին կազմելով 1.443 տրլն.դրամ կամ 3.6 մլրդ. դոլար, տարեկան կտրվածքով` 32.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, վարկային ներդրումները կազմել են 1.410 տրլն.դրամ կամ 3.5 մլրդ.դոլար, հաշվետու ամսում աճելով 3.2%, տարեկան կտրվածքով` 35.2%:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից Արմինֆո գործակալությանը տրամադրված`ՀՀ ԿԲ նախնական տվյալների, առևտրային բանկերի վարկային պորտֆելում դրամով վարկերը կազմել են 36.2% կամ 510.2 մլրդ.դրամ, իսկ արտարժույթով վարկերի բաժինը` 63.8% կամ 900.5 մլրդ.դրամ: 2012 թվականի մայիսին դրամով վարկավորումն աճել է 0.6%, տարեկան կտրվածքով` 21.5%: Դրամով վարկավորումը մայիսին աճել է 0.6%, տարեկան կտրվածքով`21.5%, իսկ արտարժույթով վարկեր` 4.8%, տարեկան կտրվածքով` 44.5:
Առևտրային բանկերի վարկերի կազմում, 2012 թվականի հունիսի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերի տեսակարար կշիռը կազմել է 1.8% կամ 26 մլրդ.դրամ, կամ 64 մլն.դոլար, ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը` 0.5% կամ 6.6 մլրդ.դրամով, կամ 16.3 մլն.դոլար: Երկարաձգված վարկերի ծավալը մայիսին աճել է 36.2%, տարեկան կտրվածքով գրանցելով 37.5% աճ, իսկ ժամկետանց վարկերի ծավալը մայջսին աճել է 3.7%, իսկ տարեկան կտրվածքով աճելով 47:
Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերի ծավալը կազմել է 77.5% կամ 20.2 մլրդ.դրամ: Ժամկետանց վարկերի պորտֆելում կարճաժամկետ վարկերն աճել են 99.6%:
Աղբյուրի համաձայն, 2012 թվականի մայիսին Հայաստանի առևտրային բանկերի դրամային վարկերի տոկոսադրույքները նվազել են 0.56 տոկոսային կետով, տարեկան կտրվածքով` 0.17 տոկոսային կետով, հունիսի 1-ի դրությամբ գրանցելով 18.45%: